close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1 օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 83 դեպք

Իրավունք

6 Օգոստոսի 2019, 11:43
 1 օրվա ընթացքում բացահայտվել է հանցագործության 83 դեպք

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 83 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ 

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 15, թմրամիջոցի հայտնաբերման 13, խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու 9, փաստաթղթի կեղծիքի և դրա օգտագործման 6, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, կաշառակերության ու ինքնավնասման 2-ական, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, սպանության սպառնալիքի, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, ծեծի, պետական սահմանը ապօրինի հատելու, ապօրինի զենքի կիրառման ու աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և բնակարանային գողության 2 դեպք:  Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica