close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսական միացել է ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությանը` դեմ արտահայտվելով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատմանը

Քաղաքական

6 Օգոստոսի 2019, 11:38
 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսական միացել է ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությանը` դեմ արտահայտվելով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատմանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խստիվ հանդիմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին ականազերծման նպատակով տրամադրվող օգնությունը կրճատելու համար: Կոնգրեսի 89 անդամներ միացել են նախաձեռնությանը` այդ թվում առանցքային հանձնաժողովների նախագահներ, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը և կոնգրեսական Թիջեյ Քոկսը` պաշտպանելով այս կենսական նշանակություն ունեցող ծրագիրը, հայտնում են ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

«Կոնգրեսի մեկշաբաթյա արձակուրդի ընթացքում Ներկայացուցիչների պալատի 89 ներկայացուցիչներ, ներառյալ 10 լիիրավ հանձնաժողովի նախագահ, միացան ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին` բաց մարտահրավեր նետելով Թրամփի վարչակազմի կողմից Արցախին ԱՄՆ-ի օգնությունը դադարեցնելու սխալ քայլին», - ասաց հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, շարունակելով` «Մենք շնորհակալություն ենք հայտնում ներկայացուցիչներ Շերմանին և Քոկսին` Ներկայացուցիչների պալատի կողմից նման ջանքեր գործադրելու համար»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը, ինչի դեմ ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի գրասենյակն արշավ էր սկսել:

 

 

 

 

 

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica