close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հրազդան» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Իրավունք

6 Օգոստոսի 2019, 11:20
 «Հրազդան» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 5-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 3-րդ մասնաշենքի խցերից մեկում՝ հատակում ներկառուցված թաքստոցից, հայտնաբերել են արգելված իրեր՝ 11 բջջային հեռախոս, խաղաթղթի 11 տրցակ, բջջային հեռախոսի 6 մարտկոց, 2 USB լար, համակարգչային 1 մկնիկ, լիցքավորման սարքի 1 գլխիկ, 20 լիտր ինքնաշեն եղանակով պատրաստված ոգելից խմիչք և 0,750 լիտր բժշկական սպիրտ: Այդ մասին տեղեկանում ենք ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Նույն օրը՝ 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի՝ հանձնուքների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ.Հ.-ի համար քաղաքացի Ե.Գ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննության արդյունքում հանձնուքից հայտնաբերվել է «Սև պղպեղ աղացած» գրառմամբ տուփ, որի մեջ եղել է 15,7գր սև, յուրահատուկ հոտով, թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգված:

Իսկ ավելի վաղ՝ 16:00-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ կարանտինային մասնաշենքի թիվ 5-6 խցերի ճաղավանդակներից դուրս գտնվող տարածքից հայտնաբերել էին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն 4 բույս:

Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica