close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն է տեղի ունեցել հայերի մասնակցությամբ. 37-ամյա հայ տղամարդ է զոհվել

Աշխարհ

5 Օգոստոսի 2019, 23:53
 Ուկրաինայում զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն է տեղի ունեցել հայերի մասնակցությամբ. 37-ամյա հայ տղամարդ է զոհվել

Ուկրաինայի Զապորոժյան շրջանի Կիրիլովկա առողջարանային թաղամասում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որը վերաճել է հրաձգության:

 Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, զբոսավայրի կենտրոնական լողափնյա սրճարանում բախում է տեղի ունեցել երկու խումբ անձանց միջև: Ծեծկռտուքի հետևանքով, որին նաև հայեր են մասնակցել, մեկ մարդ մահացել է հիվանդանոցում:

Կռվի մասնակիցները կրակ են բացել միմյանց ուղղությամբ: Երկու մարդ էլ դանակի հարված է ստացել: Նրանցից մեկը՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը դանակի հարված է ստացել կրծքին: Ուկրաինական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության համաձայն՝ ոստիկանության տվյալներով՝ խոցվել է սիրտը: Վերջինս մահացել է հիվանդանոցում:  

 Նշվում է, որ հակամարտությունը ծագել է Դնեպրոպետրովսկից ժամանած մարդկանց խմբի և տեղի բնակիչների միջև, որոնց թվում հայեր են եղել: Հրաձգություն հրահրողներին հաջողվել էր թաքնվել, սակայն ավելի ուշ նրանց ձերբակալել են:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica