close
Եղանակը Երևանում
13 Հուլիսի 2020
+22°
+28°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պայթյուններ են որոտացել Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում. կան տուժածներ

Աշխարհ

5 Օգոստոսի 2019, 19:58
 Պայթյուններ են որոտացել Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում. կան տուժածներ

Չորս մարդ Է տուժել Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի զինապահեստում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:Տուժածները տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Պահեստի անձնակազմը տարհանվել Է:

Այսօր ժամը 13:00-ին Կենտրոնական ռազմական օկրուգի նյուտատեխնիկական ապահովման կենտրոնի պահեստներից մեկի տարածքում, որը գտնվում Է Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանում, տեղի Է ունեցել հրետանային զինամթերքի վառոդալիցքերի պահեստի բռնկում:Այնտեղ գտնվել է 125 եւ 152 միլիմետր տրամաչափի մոտավորապես 40 հազար հրետանային արկ:

 Արտակարգ պատահարի Էպիկենտրոնից 20 կիլոմետր շառավղով կատարվում Է բնակավայրերի բնակչության տարհանում: Ինչպես հայտնել են տեղի վարչակազմում, Աչինսկի բնակիչների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica