close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+7°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զարեհ Մինասյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Քաղաքական

5 Օգոստոսի 2019, 19:30
 Զարեհ Մինասյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Իտալիայում հայկական համայնքի ներկայիս վիճակին, երկու երկրների պատմական ընդհանրություններին, որոնց մեկն էլ բազմամիլիոնանոց սփյուռքների առկայությունն է:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ներկայացրեց «Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կետրոն»-ROCHEMP ծրագիրը, որի մեկնարկին մասնակցություն է ունեցել նաև Հանձնակատարի գրասենյակը: Դեսպանը հատուկ խոսեց նաև դեսպանատան մեկ այլ նախաձեռնության՝ OGNI DOVE-ի մասին («Ամենուրեք»), որը յուրօրինակ հարգանքի տուրք է Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին: Զարեհ Սինանյանը ողջունեց նախաձեռնություններն ու համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica