close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա երկրի կառավարման ճգնաժամի մասին պաշտոնական հայտարարություն է. քաղաքագետը` Փաշինյանի հայտարարության մասին

Բլոգեր

5 Օգոստոսի 2019, 15:22
 Սա երկրի կառավարման ճգնաժամի մասին պաշտոնական հայտարարություն է. քաղաքագետը` Փաշինյանի հայտարարության մասին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Ժողովրդի վարչապետը» գտել է մի «գաղտնի» փաստաթուղթ, որում ասված է, որ «պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է»։ Ավելին, նա համաձայն է այդ ձևակերպման հետ և բնութագրում է վիճակը ասելով, որ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները:

Սա երկրի կառավարման ճգնաժամի մասին պաշտոնական հայտարարություն է։

Քաղաքական ճգնաժամը, կամ քաղաքական կրիզիսը քաղաքագիտական բառարաններում ունի հետևյալ բացատրությունը․ դա հասարակության քաղաքական համակարգի մի վիճակ է, երբ քաղաքական լարվածությունը կտրուկ կերպով աճում է ու կառավարման համակարգը դելեգիտիմացած վիճակում է հայտնվում, որը, որպես կանոն, հանգեցնում է տարերային պրոցեսների։

Թե որքանով են պետական հաստատությունները ինստիտուցիոնալ առումով կաթվածահար վիճակում ու որքանով է ճիշտ այն պնդումը, որ Հայաստանը ձախողված է, թողնենք ժողովրդի վարչապետի խղճին, սակայն դրանից անենք հետևություններ։

Կրիզիս՝ ճգնաժամ, բառը հունարեն բառացիորոն նշանակում է շրջադարձային հանգրվան։ Այսինքն, երբ պետությունը ձախողվում է և կառավարման ճգնաժամ է սկսվում, ապա պառլամենտական կառավարման երկրներում ելքը մեկն է՝ հայտարավում է արտահերթ պառլամենտական ընտրություններ, որի ժամանակ մասնակիցները ներկայացնում են ճգնաժամից դուրս գալու իրենց ծրագրերը, իսկ հանրությունը կատարում է իր ընտրությունը՝ որ ուղղությամբ զարգանալ ու դուրս գալ ճգնաժամից։

Այսինքն, կրիզիսը, հանդիսանալով «շրջադարձային հանգրվան», ընտրությունների միջոցով պետությունը զարգացման նոր փուլ մտնելու գործընթացի սկիզբ է հանդիսանում։

«ժողովրդի վարչապետը» հենց ինքն է նման ողբերգական, ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին հայտարարություն անում, սակայն այդ վիճակից ինստիտուցիոնալ գործողություններ, ծրագիր, օրակարգ, քայլերի ճանապարհային քարտեզ, աշխարհայացքային ելքեր չի առաջարկում։ Ավելին, խոսում է բյուջեի 25 տոկոսանոց աճի ու մտքի, տնտեսության հեղափոխությունների մասին։

Ժողովրդի վարչապետին հասկանալը բարդ գործ է, բայց դա իր խնդիրն է, մենք պետք է միմյանց հասկանանք, որը պետք է գործողությունների վերածվի»։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica