close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վայոց Ձորում և Գեղարքունիքում կառուցվում է ֆուտբոլի 25 խաղադաշտ

Սպորտ

5 Օգոստոսի 2019, 10:55
 Վայոց Ձորում և Գեղարքունիքում կառուցվում է ֆուտբոլի 25 խաղադաշտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում, որտեղ ավարտական փուլին են մոտենում ՀՖՖ-ի կողմից  պատվիրված 40/20 չափի թվով 10 խաղադաշտերի կառուցման աշխատանքները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ այցի շրջանականերում Արթուր Վանեցյանը մասնավորապես եղել է Գլաձոր համայնքում՝ տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, մարզում ֆուտբոլի զարգացման հարցերով քնարկումներ է ունեցել տեղական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

ՀՖՖ նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր կարևորել է Հայաստանում ֆուտբոլը հավասարաչափ զարգացնելու անհրաժեշտությունը՝ որպես օրինակ բերելով այս պահին Վայոց Ձորում և Գեղարքունիքում ընթացող 25 խաղադաշտերի կառուցուման աշատանքները, ՀՖՖ-ի կողմից մարզերում իրականացվող այլ ծրագրերն ու նյութական օժանդակությունը:

Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը զրուցել է նաև մանկապատանեկան թիմերի խաղացողների հետ, նրանց կոչ արել ավելի լավ մարզվել: Վանեցյանը հույս է հայտնել, որ ոչ հեռու ապագայում Վայոց ձորի թիմերի սաներից շատերը կհայտնվեն տարբեր ակումբներում ու տարբեր տարիքային խմբերի հավաքականներում: 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica