close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյուղացիների հետ Պապիկյանը զրուցել է ոռոգման աշխատանքների, բերքի իրացման խնդիրների շուրջ. Սուրեն Պապիկյան

Տնտեսական

3 Օգոստոսի 2019, 16:58
 Գյուղացիների հետ Պապիկյանը զրուցել է ոռոգման  աշխատանքների, բերքի իրացման խնդիրների շուրջ. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը  ՏԿԵ ջրային կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծամոթանալու ոռոգման ջրամատակարարման կազմակերպմանը և  ջրօգտագործող ընկերությունների աշխատանքին:

Նախարար Պապիկյանը շրջել է մարզի համայնքներում, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող գյուղացիների հետ զրուցել  ոռոգման  աշխատանքների, բերքի իրացման խնդիրների շուրջ, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:

Մարզային այցի շրջանակում նախարարը  եղել է «Արմավիր» ջրօգտագործող  ընկերության սպասարկման տարածքում, պատասխանատուների հետ քննարկել ջրամատակարարման բարելավմանը և ջրակորուստների նվազեցմանը վերաբերող հարցեր:

Նախարար Պապիկյանը նշել է, որ ոռոգման ջրամատակարարման ոլորտն այն ոլորտներից է, որտեղ առկա  խնդիրները բազմաթիվ են, բողոքները  սպասարկող ընկերություններից՝ շատ, սակայն հետևողական և սրտացավ  աշխատանքի,կադրային ճիշտ քաղաքականության արդյունքում ժամանակի ընթացքում դրանք կլուծվեն:

«Մենք լիահույս ենք, որ համատեղ աշխատանքով կլուծենք խնդիրները»,-նշել  է նախարարը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica