close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացարձակ կեղծիք է տեղեկությունը, թե ՇՊՀ նախկին ռեկտորը մի քանի անգամ հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազի հետ. դատախազություն

Իրավունք

2 Օգոստոսի 2019, 14:51
 Բացարձակ կեղծիք է տեղեկությունը, թե ՇՊՀ նախկին ռեկտորը մի քանի անգամ հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազի հետ. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հանքագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում դատախազությանը հասցեագրված մեղադրանքների: Ստորև հայտարարությունն ամբողջությամբ.   

«Շիրակի պետական համալսարանում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ ՀՀ դատախազության տարածած տեղեկատվությունը տարատեսակ սուբյեկտիվ, չհիմնավորված և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող մեկնաբանությունների տեղիք է տվել, ինչի կապակցությամբ պարզաբանվում է հետևյալը:

Նախ՝ հաղորդագրությունը վերաբերել էր Շիրակի պետական համալսարանին առնչվող առերևույթ կոռուպցիոն այն չարաշահումներին, փաստական հանգամանքներին, որոնք առնչվում են հիմնականում 2011-2017թ., դրանց մասով նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողություններին՝ պարզաբանելու համար քրեական գործը ՀՀ ՀՔԾ ուղարկելու հիմնական պատճառները: Այդ է պատճառը, որ նշված հաղորդագրության մեջ անդրադարձ չի կատարվել Շիրակի պետական համալսարանում 2017թ. հետո առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքերով իրականացվող քննությունների ընթացքին և միջանկյալ արդյունքներին՝ դրանց վերաբերյալ առանձին և հնարավորինս մանրամասն տեղեկատվության տրամադրման նպատակով: Հետևաբար հնչեցված մեղադրանքները բացարձակ անհիմն են և անտեղին:

Ինչ վերաբերում է Շիրակի պետական համալսարանին առնչվող հանցագործության այլ, հաղորդագրությամբ չներկայացված դրսևորումներին և դեպքերին, ապա տեղեկացնենք, որ բուհի դասախոսների ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում 2017-2018թթ. բուհի պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել են 3 քրեական գործ, որոնք ԲՈՒՀ-ին առնչվող մյուս քրեական գործերի  հետ միացվել և քննվում են մեկ՝ ՀՀ ՀՔԾ-ին փոխանցված վարույթում:

Մասնավորապես՝ մինչդատական վարույթի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ համալսարանի ռեկտոր Ս.Մ.-ի հրահանգով գրադարանից առանց համապատասխան փորձաքննության 15 տոննա գիրք օտարվելու վերաբերյալ: Ըստ ստացված տվյալների՝ ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանի բանավոր հրամանով՝ 2017 թվականի հուլիս ամսին իրականցվել է գրքերի օտարման և որպես թափոն հանձնման գործընթաց, որի վերաբերյալ որևէ փաստաթղթավորում չի իրականացվել:  

Բացի այդ, հակասական փաստական տվյալներ ես ստացվել «Իրավագիտություն», «Քաղաքագիտություն» և «Սոցոլոգիա» մասնագիտությունների գծով ծրագրերի իրականացման իրավաչափության, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի համապատասխան որոշմամբ հաստատված  «Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգ»-ի պահանջներին համապատասխանության վերաբերյալ, ինչը վկայել է առերևույթ պաշտոնեական կեղծիքի կատարման հանցագործության հատկանիշների առկայության մասին:  

 

Վերոնշյալից բացի, պարզվել է, որ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ճաշարանները 2017թ. սեպտեմբերից մինչև 2018 թվականի մայիսի 20-նն ընկած ժամանակահատվածում ունեցել  են ընդհանուր 8մլն ՀՀ դրամ ձեռքբերումներ, սակայն հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համաձայն` նույն ժամանակահատվածում իրացվել է 6.7մլն ՀՀ դրամի ապրանքներ: Ձեռք բերված տվյալները պարունակել են  առերևույթ խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ 2017-2018թթ. ժամանակահատվածում յուրացման եղանակով մոտ 1.3մլն դրամ գումարի չափով՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին պատկանող գույքը կամ դրա վաճառքից ստացված շահույթը յուրացման եղանակով հափշտակվելու հատկանիշներ:

Առկա են եղել նաև տվյալներ նշված ժամանակահատվածում ԲՈՒՀ-ի համար չհիմնավորված բարձր գներով դիզելային էլեկտրական գեներատոր ձեռք բերվելու, ինչպես նաև համալսարանի դահլիճի շինարարության ընթացքում առերևույթ ֆինանսական չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ:

Նշված բոլոր դրվագներով հանգամանքների օբյեկտիվ, լիարժեք և բազմակողմանի քննություն իրականացնելու, առերևույթ հանցագործությունների կատարմանն առանց բացառությամբ բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Մասնավորապես՝ նշանակվել են մի քանի փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռևս չեն ստացվել: Շիրակի մարզի դատախազության կողմից մի քանի անգամ համապատասխան գրություններ են հասցեագրվել փորձագիտական հաստատություններին՝ եզրակացությունների ստացումը հնարավորինս արագացնելու նպատակով: Վարույթն իրականացնող մարմին է ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը անհրաժեշտ մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ: Բուհից առգրավվել են 2016-2018թթ. ընթացքում վերջինիս կողմից կազմակերպված գնումների վերաբերյալ կազմված բոլոր փաստաթղթերը:

Իսկ 2019թ. ապրիլի 25-ին որոշում է կայացվել ստուգում նշանակելու մասին՝ նշված ժամանակահատվածում Ս.Մ.-ի՝ ՇՊՀ-ում որպես ռեկտոր պաշտոնավարման ժամանակահատվածում ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հարցերի պարզաբանման նպատակով, որը կատարման համար ուղարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Այսինքն՝ առավել քան ակնհայտ է դառնում, որ ՇՊՀ-ում արձանագրված  վերոնշյալ առերևույթ հանցավոր դրսևորումների, չարաշահումների բացահայտման ուղղությամբ իրականացվել է ակտիվ քննություն, և հակառակի վերաբերյալ բոլոր պնդումները մտացածին են և զգայական՝ հիմնված բացառապես առանձին անհատների՝ քրեական գործերով նախնական քննության վերաբերյալ պարզունակ, սիրողական մակարդակի պատկերացումների վրա: Արվող մեկնաբանություններում, ըստ ամենայնի՝ անուշադրության հետևանքով, անտեսվել է հանգամանքը, որ ՀՀ ՀՔԾ է ուղարկվել ՇՊՀ-ին առնչվող՝ ընդհանուր մեկ վարույթում քննվող քրեական գործը, որը, բնականաբար, ներառում է նաև վերոնշյալ բոլոր դրվագները: Վերջինս ինքնին վկայում է ՀՀ դատախազության կողմից սուբյեկտիվիզմի բացակայության մասին: Այս իմաստով միտումնավոր շրջանառության մեջ դրվող բացարձակ կեղծիք է նաև «խոսակցությունների» վկայակոչմամբ տարածված այն տեղեկությունը, թե իբր ՇՊՀ նախկին ռեկտորը մի քանի անգամ հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազին:

Ցավալի է, որ ՇՊՀ-ում հատկապես 2017-18թթ. ընթացքում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման պահանջներ ներկայացնելու հարցում առանձնահատուկ հետևողականություն ու սկզբունքայնություն դրսևորող դասախոսը, որը նույն բուհում տարիներ շարունակ աշխատանքային գործունեություն է ծավալել նաև դրանից առաջ, տարօրինակ ընտրողականություն ցուցաբերելով՝ լռել է նախորդող այդ շրջանում կատարված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ:

Որևէ կասկած չպետք է լինի, որ առանց խտրականության իրավական գնահատականի են արժանանալու բուհի բոլոր այն պաշտոնատար անձանց (այդ թվում ռեկտորների, աշխատակիցների) գործողությունները, որոնք որևէ առնչություն են ունեցել կատարված հնարավոր հանցագործություններին: Այս իմաստով պարզունակ ապատեղեկատվության տարածման միջոցով քրեական հետապնդման մարմինների, դատախազության գործունեությունը ստվերելու փորձերն անիմաստ են և որևէ ազդեցություն ունենալ չեն կարող»:                    

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica