close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՆԱՏՕ-ն մեղադրում է Ռուսաստանին

Աշխարհ

2 Օգոստոսի 2019, 14:24
 ՆԱՏՕ-ն  մեղադրում է Ռուսաստանին

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իր պատասխանը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դադարեցմանը  կլինի «համակարգված և պաշտպանական», մինչդեռ դաշինքը ձգտում էր «կառուցողական հարաբերության» Ռուսաստանի հետ: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ պայմանագիրը դադարեցվում է այսօրվանից ՝ ԱՄՆ -ի նախաձեռնությամբ:

«Բացառապես Ռուսաստանն է պատասխանատու է պայմանագրի դադարեցման համար: Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը պատրաստակամություն չցուցաբերեց և ակնհայտ քայլեր չձեռնարկեց` վերադառնալու իր միջազգային պարտավորությունների կատարմանը»,- ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր:

Հայտարարության մեջ ամրագրվում է, որ ՆԱՏՕ-ն «հավասարակշռված և պատասխանատու ձևով կպատասխանի ռուսաստանյան 9M729 հրթիռի կողմից դաշնակիցների անվտանգությանն ուղղված նշանակալի ռիսկերին»:

«Մենք պայմանավորվել ենք հավասարակշռված, համաձայնեցված և պաշտպանական միջոցառումների փաթեթի վերաբերյալ, որպեսզի ՆԱՏՕ-ի պահպանումը մնա հուսալի և արդյունավետ», - ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությունում ասվում է նաեւ՝ «Դաշնակիցները հաստատակամորեն նվիրված են զենքի արդյունավետ միջազգային վերահսկողության, զինաթափման և չտարածման գործողությունների պահպանմանը»:

«ՆԱՏՕ-ն նաև շարունակում է ձգտել Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատմանը, երբ ռուսական կողմի գործողությունները դա հնարավոր են դարձնում այն», - ասվում է հայտարարության մեջ:

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
26 Հոկտեմբերի 2020, 17:51 ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica