close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+2°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

Քաղաքական

1 Օգոստոսի 2019, 17:34
 Ռուսաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության կապակցությամբ: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Պատասխանելով «Մոսկվա-Բաքու» լրատվական ծառայության լրագրողի` հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ հարցին՝  նա նշել է. «Մենք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանային լարվածության կապակությամբ, որի արդյունքում զոհվել է հայ զինծառայող, և  երկու կողմից էլ կան վիրավորներ: Հայտնում ենք մեր ցավակցությունը զոհվածի ընտանիքին և հարազատներին ու ցանկանում ենք բոլորին ապաքինում:

Լարվածության աճը հակասում է վերջերս ձեռք բերված՝ հրադադարի մասին համաձայնություններին և քաղաքական մեթոդներով հակամարտության կարգավորմանը հասնելու հայտարարություններին: Հետագա լարվածության աճը անընդունելի է, և կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի կիրառումից և միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ»:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica