close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ–ի դեմ ՄԻԵԴ–ի կայացրած որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագիծը շուտով կդրվի հանրային քննարկման. նախարար

Իրավունք

1 Օգոստոսի 2019, 15:20
 ՀՀ–ի դեմ ՄԻԵԴ–ի կայացրած որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագիծը շուտով կդրվի հանրային քննարկման. նախարար

Դատական օրենսգրքում փոփոխությունները նախատեսվում են, մենք արդեն իսկ մշակել ենք նախագիծը և շուտով կդնենք հանրային քննարկման: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագծին: 

«Միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով դատարանների և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա, սակայն նույնիսկ հարուցման փուլում ոչ թե ինքնաբերաբար պետք է դա բերի կարգապահական վարույթի հարուցման, այլ հարուցող մարմինն ինքը պետք է գնահատի տվյալ դեպքում դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի կոպիտ խախտում եղե՞լ է, թե՞ ոչ: Վերջում պետք է ԲԴԽ-ն գնահատի՝ կա՞ կարգապահական վարույթի հիմք, թե՞ ոչ»,- մանրամասնեց նա: 

Նախարարն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս պահին որևէ գնահատական չի տա: «Սպասենք հրապարակային դատավարության, եթե, իհարկե, գործը հասնի այդ փուլին»,- հավելեց Ռուստամ Բադասյանը: 

Ինչ վերաբերում է վեթինգի մասին նախագծին, նախարարը շեշտեց՝ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծի հատվածը, որով կարգավորվում է գույքային հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը, գրեթե պատրաստ է:

 
 
Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica