close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՆ ՔԿԾ պետն իր տեղակալ Վարդգես Ծաղիկյանից չի ազատվում, քանի որ նա Ավինյանի մորաքրոջ տղան է. «Ժողովուրդ»

Քաղաքական

1 Օգոստոսի 2019, 10:31
 ԱՆ ՔԿԾ պետն իր տեղակալ Վարդգես Ծաղիկյանից չի ազատվում, քանի որ նա Ավինյանի մորաքրոջ տղան է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՆ քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է, եւ չնայած նրան, որ ծառայության ղեկավար Արթուր Գոյունյանն ազատել է իր 4 տեղակալներից երկուսին, մյուսները շարունակում են աշխատել։

Եվ հետաքրքիր է, որ, օրինակ, Վարդգես Ծաղիկյանը, որ 2006-թվականից աշխատում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, եղել է վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա Սեբաստիա բաժանմունքի առաջատար մասնագետ եւ այլ տարբեր պաշտոններ զբաղեցրել, իսկ արդեն հեղափոխությունից երկու ամիս անց ՀՀ արդարադատության նախարարի՝ 2018թ. մայիս 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, այսօր էլ հաջողությամբ պաշտոնավարում է։

Ըստ ՔԿ ծառայությունում տարածված լուրերի՝ Ծաղիկյանից չազատվելը խորը արմատներ ունի, քանի որ նա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է, հետեւաբար արտոնյալ կարգավիճակում է գտնվում մյուս գործընկերների նկատմամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica