close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Գերմանիայի Դաշինք 90/Կանաչներ կուսակցության դաշնային նախագահի հետ

Քաղաքական

31 Հուլիսի 2019, 23:51
 Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Գերմանիայի Դաշինք 90/Կանաչներ կուսակցության դաշնային նախագահի հետ

Հուլիսի 31-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Գերմանիայի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության դաշնային նախագահ Ռոբերտ Հաբեկի (Robert Habeck) հետ։

Դեսպանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, կառավարության քաղաքականությունը տնտեսության, բնապահապանության և այլ բնագավառներում: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային, անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերին:

Երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության, տնտեսական, ինչպես նաև մշակութային և գիտական կապերի աշխուժացման ուղիները: Ընդգծվեց քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության հետագա ամրապնդման գործընթացում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica