close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն իր աննախադեպ հակասահմանադրական հարձակումներով նպաստում է փաստաբանական և դատական համակարգի կայացմանը

Քաղաքական

31 Հուլիսի 2019, 21:25
 Փաշինյանն իր աննախադեպ հակասահմանադրական հարձակումներով նպաստում է փաստաբանական և դատական համակարգի կայացմանը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացման համար մեծ քայլ է կատարվել։ Մոտ հարյուր փաստաբան ի նպաստ անկախ դատական համակարգի կայացմանը իրենց քայլը կատարել են։ Նրանց պետք է շնորհակալություն հայտնել։

 Հերթը դատավորներինն է։ Եթե դատավորները նույնպես կարողանան միավորվել իրենց անկախությունը պաշտպանելու համար, ապա դա հսկայական քայլ կլինի անկախ դատական համակարգի կայացման համար ու մեծ նպաստ երկրի կայացման գործում։

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով դատական համակարգի նկատմամբ իր աննախադեպ հակասահմանադրական հարձակումներով նպաստում է փաստաբանական և դատական համակարգի կայացմանը։ Դա իր միակ խոստումն է, որի կատարման համար ինքը կոնկրետ և հետևողական քայլեր է ձեռնարկում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica