close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԽ քարտուղարը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

Քաղաքական

31 Հուլիսի 2019, 20:19
 ԱԽ քարտուղարը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: 

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրեց առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, նպատակների եւ այն շրջանակող արժեքների ու շահերի մասին, ինչպես նաեւ ընթացող աշխատանքները եւ գրանցված արդյունքները։

Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային քննարկում ԱԱՌ մշակման գործիքակազմերի եւ ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության ներառվածության աստիճանի ու ձեւի, աշխատանքային ֆորմատների ինչպես նաեւ առկա սպառնալիքների ու դրանց տրվող համակարգային լուծումների տարբերակների թեմաներով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica