close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդամոտ վարչապետը՝ էժան փիարի սիրահար. Yerevan Today

Քաղաքական

31 Հուլիսի 2019, 17:28
 Ժողովրդամոտ վարչապետը՝ էժան փիարի սիրահար. Yerevan Today

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել՝ մակագրելով. «Արձակուրդի այս օրերին վայելում ենք երբեմնի կյանքի հաճույքները. ընտանիքով տեղաշարժվում ենք մեր «բարի» «Nissan Qashqai»-ով»: Լուսանկարում Նիկոլ Փաշինյանն է՝ իրենից գրեթե անբաժան «դուխով» գլխարկով, տիկինը և դուստրը։

Հերթական անգամ հանրությունը տեսավ, թե ինչքան ժողովրդամոտ վարչապետ ունի, որը չնայած բարձր դիրքին, հեղինակությանը, պետական ռեսուրսներին, թիկնապահներին, սովորական «Nissan Qashqai»-ով է երթևեկում է, ինքն էլ՝ ղեկին։

Ընդամենը ժամեր անց համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե վարչապետի «բարի» «Nissan Qashqai»-ին ինչպես է ուղեկցում այն ողջ պետական ռեսուրսը, որը կուղեկցեր նրան, եթե գնար ոչ թե, ասենք, Դիլիջան, այլ Մարտակերտի դիրքեր։

Իհարկե, նորմալ է և անհրաժեշտ, որ երկրի ղեկավարն օգտվի անվտանգության միջոցներից, բայց երբ վարչապետը զբաղված է էժան փիարով, արդեն ծիծաղելի է։

Ի դեպ, նկատենք նաև, որ և՛ վարչապետի, և՛ նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ունեցվածքի հայտարարագրերում Nissan Qashqai հայտարարագրված չէ։ Փոխարենը գրանցված է Hyundai Sonata  ավտոմեքենա: Կարող է վարձույթով վերցրել են կամ էլ բարեկամից խնդրել, ասենք, այն պատճառով, որ իրենց ընտանեկան մեքենան արհեստավորի մոտ է, գազ է վրան դնում, որ էժան լինի և այլն։ Բայց ընդունենք, որ «բարի» Nissan-ի տպավորությունը շուտ չքացավ։

Ցավոք, սրանով էժան շոուն չի եզրափակվում։

Հուլիսի 28-ին Փաշինյանը լուսանկար տեղադրեց ֆեյսբուքյան էջում՝ մակագրելով․ «Վարդավառը՝ Սևանա լճում»։ Այնուհետև մեկ գրառման մեջ խոսեց իրար հետ բոլորովին կապ չունեցող երկու բանի մասին․ «ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ:

ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում սեփական կյանքի գնով: Փառք Հայոց բանակին»:

Հավանաբար, ինքը մինչև Սևանում մեջքն արևին է տվել, ուզեց շնորհակալություն հայտնել նույն օրը  հակառակորդի գնդակից զոհված ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող Արման Բուլղադարյանին, որի զոհվելու առթիվ ցավակցություն այդպես էլ չէր հայտնել։

Իսկ որտե՞ղ էր լող տալիս Նիկոլ Փաշինյանը, իր ասելով՝ Սևանա լճում։

Պետության ղեկավարը Սևանում ունի պետական ամառանոց, անկախ նրանից, թե ով է այդ ղեկավարը։ Այդ տարածքում երբեմն ընդունում են հյուրեր արտասահմանից, երկրների ղեկավարներ և այլն։ Սևանի ափին՝ վարչապետի ամառանոցում, պատրաստված է ոչ փոքր լողավազան, որը լճից առանձին է։ Այնտեղ, ասում են, լցվում է Սևանի ջուրը, ֆիլտրվում, կարիք լինելու դեպքում՝ տաքացվում։ Հաշվի առնելով, որ լուսանկարը բավականին մոտիկից է արված, ետնամասը չի երևում, կարող ենք եզրակացնել որ վարչապետը լող էր տալիս հենց լողավազանում։ Իսկ լուսանկարը մակագրում է՝ «Վարդավառը Սևանում», որպեսզի բացատրի, թե՝ տեսեք, լողում եմ Սևանում, որի ջուրը մաքրամաքուր է, և որտեղ լողում են 100 հազարավոր քաղաքացիներ։

Եթե լուսանկարիչն ընդամենը վարչապետի թիկունքի չափ տարածք չվերցներ, այլ մի փոքր ավելի մեծ, հնարավոր կլիներ տեսնել, թե Փաշինյանի հետ միասին քանի թիկնապահ է ամառանոցի լողավազանը Սևանա լճի տեղ ընդունելով՝ ջրոցի խաղում։

Որպես ամփոփում, Փաշինյան ընտանիքը տեղադրել է մեկ այլ լուսանկար, որտեղ եգիպտացորեն են ուտում։ Տպավորություն է, թե այդտեղ միայն ընտանիքն է, և այդ «բարի եգիպտացորենի» շեֆ-խոհարար-վաճառողը (ևս մեկը չգրանցված աշխատողի պես թաքնվել է արևապաշտպան «զոնտիկի» տակ)։ Վերջերս մի քանի տեսանյութեր եկան փաստելու, թե ինչպես է Փաշինյանը խուսափում հանրության հետ շփվելուց, թիկնապահները շուրջկալում են նրան։ Այնպես որ, այստեղ ևս «փիարշիկը» մի փոքր եթե լայն բացի էկրանը, կտեսնենք, որ այդ տեսանյութում թիկնապահական մի ամբողջ շարասյուն հսկում է վարչապետի ընտանեկան «կուկուռուզ փարթին»։

Կարծում ենք, արդեն կարիք չկա հանրության վրա տպավորություն ստեղծելու համար կաշվից դուրս գալ։ Դրանից ոչինչ չի փոխվում։

Հ․Գ․ Եվ բավական է սպառնաք լրատվամիջոցներին, դրանից նույնպես ոչինչ չի փոխվի։ Մամուլը ոնց գրել  է, այդպես էլ շարունակելու է, ինչպես դուք էիք գրում և շարունակում եք գրել ձեր «Հայկական ժամանակ»-ում։

Հրապարակումը` Yerevan Today

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica