close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանն ընդդիմադիր ճակատի ստեղծման գործում կունենա լուրջ դերակատարում. Ստեփան Մարգարյան

Քաղաքական

31 Հուլիսի 2019, 16:11
 Քոչարյանն ընդդիմադիր ճակատի ստեղծման գործում կունենա լուրջ դերակատարում. Ստեփան Մարգարյան

Այսօրվա ԱԺ-ն չի արտահայտում հասարակության տրամադրությունները, շահը, չունի դերակատարում ՀՀ-ի կառավարման համակարգում՝ լինելով խորհրդարանական կառավարման համակարգի ամենակարևոր մարմինը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

Ըստ նրա` այսօր իշխանությունների կողմից նպատակ է դրված դատարանները ևս դարձնել լիովին կառավարելի և իշխանության ցուցումով աշխատող՝ ում ուզեն դատեն, ում ուզեն՝ ազատեն: Մարգարյանի կարծիքով՝ հաջորդը փորձ է արվելու  կառավարելի դարձնել մամուլը, որից հետո իշխանությունները կանցնեն սեփականության տոտալ վերաբաշխման: 

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցին, նախկին պատգամավորը նշեց, որ այն սպասված էր և ծրագրային:

«Ռոբերտ Քոչարյանը հաստատեց, որ մտնում է քաղաքականություն ու ակտիվ զբաղվելու է քաղաքականությամբ։ Նա ասաց նաև ակտիվ գործողությունների ժամկետները, այսինքն՝  աշնանը քաղաքական ուժերի միջև համախմբման հետ կապված որոշակի գործընթացներ կլինեն։ Ես կարծում եմ, որ սա ճիշտ է, քանի որ այսօր ԱԺ-ում չկա այն ընդդիմությունը, որը երկրին օդի ու ջրի նման անհրաժեշտ է, հետևաբար՝ ընդդիմությունը կստեղծվի դրսում ու կլինի հակակշիռ, այլընտրանք իշխանություններին: Ակնհայտ է, որ Քոչարյանն ընդդիմադիր ճակատի ստեղծման գործում կունենա լուրջ դերակատարում, այն կլինի ծրագրային  և ասելիք ունեցող ընդդիմություն»,- հավելեց Մարգարյանը: 

Դիտարկմանը, թե Քոչարյանի դերակատարման դեպքում կունենանք վերադարձ անցյալին, և որ նրա պաշտոնավարման տարիներին ունեցել ենք «Հոկտեմբերի 27», սպանություններ, մամուլի նկատմամբ ճնշումներ, Մարգարյանը հակադարձեց, որ Քոչարյանի օրոք ունեցել ենք նաև տնտեսական աճ, տնտեսության զարգացում, երկրորդ՝ այսօրվա խնդիրները չպետք է արդարացնել՝ նախկինները հիշեցնելով:

«Եղբա'յր, եթե նախկինում ինչ-որ բան վատ է եղել, ես՝ ՀՀ քաղաքացիս, մեղավոր չեմ դրանում, այսօր ես ուզում եմ լավ լինի, իսկ իշխանության ղեկին դու ես: Այն, որ նախկինը չի կարողացել, չի ուզեցել կամ չի արել, ասել ենք՝ վատ է, հիմա այսօր ինչո՞ւ եք դուք նույնն անում: Խոսքը սրա մասին է: Այսօր բռնաճնշում կա, մարդուն բռնում ու վրան գործ են հարուցում»,- ընդգծեց նա՝ պնդելով, որ շատ հանգիստ կարող են Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխել և նրանց` ազատության մեջ լինելու պայմաններում դատավարական գործընթացները շարունակել, ոչ մի վտանգ նրանք այս հարցում չեն ներկայացնում, հատկապես՝ Մանվել Գրիգորյանը, որն անգամ ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica