close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անգլիան կոչ է արել իր քաղաքացիներին` զգուշանալ Թուրքիա կատարելիք այցելություններից

Տարածաշրջան

31 Հուլիսի 2019, 12:10
 Անգլիան կոչ է արել իր քաղաքացիներին` զգուշանալ Թուրքիա կատարելիք այցելություններից

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել զգուշանալ Թուրքիա կատարելիք այցելություններից: Բացի Թուրքիայից, ցուցակում են Իսպանիան, Թաիլանդը, Հունաստանը, Եգիպտոսը և 200 այլ ուղղություններ:

Հայտարարության մեջ նշվում էր, որ Թուրքիայում կա ահաբեկչության և երկրաշարժի վտանգ: Զգուշացվում է, որ Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցած ցույցերը վերաճել են բախումների, և, որպես օրինակ,  նշվում են Ստամբուլի Իսթիքլալ պողոտայի, Բեշիքթաշի, Քադըքյոյի և Օքմեյդանի ցույցերը: Ըստ հայտարարության` վտանգ են ներկայացվում նաև փողոցային շները. հաղորդում է aydinlik.com.tr կայքը:

Նախարարությունը կոչ է անում հեռու մնալ նաև թուրք-սիրիական սահմանից` առնվազն 10 կմ տարածությամբ, և զգուշացնում, որ ԻՊ-ի և ՔԱԿ-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցության) զինված հարձակումները շարունակվում են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica