close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի եւ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը ռազմավարական բնույթի է. Լարիջանի

Տարածաշրջան

30 Հուլիսի 2019, 15:35
 Իրանի եւ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը ռազմավարական բնույթի է. Լարիջանի

Իրանի եւ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքը ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական բնույթի է, որին դիմակայելու համար ռազմավարական մոտեցում ու մտածելակերպ է անհրաժեշտ: Այս մասին Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային հարաբերությունների պատասխանատու Սոնգ Տաոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի Իսլ. խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նշելով, որ Թեհրանն ու Պեկինն ԱՄՆ-ի թշնամանքի թիրախն են դարձել՝  նա ասել է. «Այդ թշնամանքը ոչ թե մարտավարական, այլ խորը եւ ռազմավարական բնույթի է, որին դիմակայելու համար ռազմավարական մոտեցում ու մտածելակերպ է անհրաժեշտ: Իրան-Չինաստան խորհրդակցությունները եւ բարեկամ որոշ երկրների աջակցությունը կարող են հակազդել ԱՄՆ-ի թշնամությանը եւ խափանել դրա հետեւանքները: Միեւնույն ժամանակ ծրագրի հաջողությունը պայմանավորված է գործնականությամբ եւ ձեռնարկվող քայլերով»:

Չինացի բարձրաստիճան պաշտոնյան էլ հստակեցրել է, որ Պեկինը չի փոխի Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու` իր քաղաքականությունը՝ նշելով. «Իրանն ու Չինաստանը ներկայումս կանգնած են ԱՄՆ-ի ճնշման դեմ-հանդիման, եւ իմ այցի նպատակներից մեկն էլ երկու երկրների գործողությունների համակարգումն է՝ ԱՄՆ-ի գերակայությանը եւ միակողմանի գործողություններին հակազդելու համար»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica