close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ս-400-ները ՆԱՏՕ-ի համար խնդիրներ չեն առաջացնի. Չավուշօղլու

Տարածաշրջան

30 Հուլիսի 2019, 15:33
 Ս-400-ները ՆԱՏՕ-ի համար խնդիրներ չեն առաջացնի. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում տեղի ունեցած` Հարավարևելյան Ասիայի միջազգային միության ԱԳ նախարարների ժողովի շրջանակում Ռուսաստանի իր գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո պատասխանել է ռուսական լրատվամիջոցի մի շարք հարցերին:

Նշելով, որ օգոստոսի 1-ին և 2-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում  նախատեսվում է հանդիպում Սիրիայի հարցով, Չավուշօղլուն ասել է. «Պետք է պահպանենք սառնարյունությունը և ոգևորություն ցույց տանք քաղաքական գործընթացում: Սահմանադրական հանձնաժողովի ստեղծումն էլ ենք քննարկելու: Աշխատում ենք դրա ստեղծման մասին հայտարարելու ուղղությամբ»,- նրա խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը:

Չավուշօղլուն նաև անդրադարձել է Ս-400-ների շուրջ շարունակվող քննարկումներին: «ՆԱՏՕ-ի հետ ոչ մի խնդիր չունենք: Գլխավոր քարտուղարի և օգնականի` Ս-400-ների վերաբերյալ հայտարարություններն էլ են հաստատում, որ Ս-400-ները ոչ մի վտանգ չեն առաջացնում ՆԱՏՕ-ի համար»,- ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica