close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2019
+1°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը Պարսից ծոցի անվտանգության մասին իր ծրագիրը ներկայացրել է ՄԱԿ-ի ԱԽ

Տարածաշրջան

30 Հուլիսի 2019, 11:44
 Ռուսաստանը Պարսից ծոցի անվտանգության մասին իր ծրագիրը ներկայացրել է ՄԱԿ-ի ԱԽ

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Պարսից ծոցի անվտանգության մասին իր ծրագիրը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի, տեղեկացնում է Russia 24 հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին եւ Գլխավոր ասամբլեային ուղղված նամակում նշել է, որ Պարսից ծոցի ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է համապարփակ գործողություններ: Մոսկվան շեշտել է Պարսից ծոցում անվտանգության համակարգ ձեւավորելու անհրաժեշտության մասին, որում պետք է նախատեսված լինեն խորհրդակցություններ տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ արտատարածաշրջանային որոշ երկրների միջեւ: Առաջարկը նախատեսում է նաեւ Պարսից ծոցում հարեւան երկրների միջեւ հաղորդակցության հատուկ գծի ստեղծում: 

Նախագծում կարեւորվել է փոխադարձ պարտավորությունների ամրագրումը եւ ռազմական ոլորտում թափանցիկության (երկխոսություն ռազմական դոկտրինների վերաբերյալ, պաշտպանության նախարարների տարածաշրջանային հանդիպումներ, թեժ գծեր, զորավարժությունների եւ ռազմական թռիչքների վերաբերյալ նախազգուշացումների փոխանակում, դիտորդների փոխանակում, արտատարածաշրջանային ուժերի մշտական դուրս բերում, զենքի եւ զինամթերքի ձեռք բերման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում) անհրաժեշտությունը: 

«Պարսից ծոցում անվտանգության ապահովումը ներկայումս աշխարհի ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում անցած մի քանի տարիների ռազմական եւ քաղաքական զարգացումները հանգեցրին ահաբեկչական սպառնալիքների արագ աճին աշխարհի այս հատվածում, որտեղ կան ածխաջրածինների մեծ պաշարներ: Դա աղետալի հետեւանքներ է ունենում համաշխարհային տնտեսության եւ հատկապես` էներգետիկ անվտանգության համար»,- ասվում է ՌԴ-ի նախագծում: 

Մոսկվայի կարծիքով՝ Պարսից ծոցում անվտանգության համակարգ ստեղծելու գաղափարը կարող է առանցքային դեր ունենալ տարածաշրջանում դիվանագիտական եւ քաղաքական գործունեության համախմբման մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica