close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի պատվիրակությունը հանդիպել է բելգիական Ալստ քաղաքի ավագանու անդամների և քաղաքապետի հետ

Արցախ

30 Հուլիսի 2019, 11:16
 Արցախի պատվիրակությունը հանդիպել է բելգիական  Ալստ քաղաքի ավագանու անդամների և քաղաքապետի հետ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախի Շահումյանի շրջանը ներկայացնող պատվիրակությունն այցելել է Բելգիայի Ալստ քաղաք:

Պատվիրակությունն Ալստ քաղաքի ավագանու անդամների կողմից հրավիրված էր մասնակցելու ամենամյա Pikkeling փառատոնին (որը Ֆլանդրիայի շրջանի ամենահայտնի միջազգային ֆոլկլորային փառատոնն է), ինչպես նաև ներկա լինելու հուլիսի 26-29-ը քաղաքում տեղի ունեցող մշակութային և սպորտային միջոցառումներին:

Արցախի պատվիրակության կազմում էին Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը և Քարվաճառի քաղաքապետ Սերգեյ Չիլինգարյանը: Պատվիրակությանն ուղեկցում էին Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը և ծրագրերի ղեկավար Աշխեն Ֆիքսովան:

Փառատոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ Ալստի առաջին փոխքաղաքապետ Կարիմ վան Օվերմեյրեն, որը երկու անգամ այցելել է Արցախ, ողջունել է Արցախից պատվիրակության ներկայությունը: Միջազգային փառատոնի մյուս մասնակիցները ներկայացնում էին Հնդկաստանի, Պուերտո Ռիկոյի, Հարավային Աֆրիկայի, Մարտինիկի և Ուկրաինայի  քաղաքներ:

Արցախի պատվիրակությունն անցկացրել է մի շարք հանդիպումներ, այդ թվում` Ալստի ավագանու տարբեր կուսակցություններ ներկայացնող անդամների հետ: Հուլիսի 29-ին պատվիրակությանը հյուրընկալել է Ալստի քաղաքապետ Քրիստոֆ Դըհազը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր արդյունավետ կառավարման, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ:

Շեշտելով Արցախի ժողովրդի համար ապակենտրոնացված համագործակցության խիստ կարևորությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Արցախի համար այսպիսի հարաբերությունների ստեղծումը կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի կողմից պարտադրված մեկուսացման քաղաքականությունը կասեցնելու և երկու հասարակությունների միջև համագործակցության հիմք ստեղծելու  համար: Մենք երախտապարտ ենք մեր ընկերներին, որոնցից է  Կարիմ վան Օվերմեյրեն, մեր հասարակությունների միջև կամուրջ հանդիսանալու համար»:

Կարապետյանը հավելել է. «Մարդու իրավունքները բոլորի համար նույնն են՝ անկախ երկրի պաշտոնական կարգավիճակից: Արցախի ժողովրդի իրավունքն է հարաբերություններ հաստատել միջազգային հանրության հետ և զգալ իրեն դրա լիարժեք անդամ»:

Այցը հարուստ էր նաև մշակութային միջոցառումներով: Pikkeling փառատոնին մասնակցելուց բացի, պատվիրակության անդամները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Ալստ քաղաքի պատմությանը, այցելելու քաղաքի պատմական վայրեր, այդ թվում` տպավորիչ Utopia գրադարանը, երաժշտական ակադեմիա և Taalbubbels լեզվի ուսուցման կենտրոն: Այցի ավարտին պատվիրակությունը մասնակցել է Criterium Aalst հեծանվազքի պաշտոնական բացմանը:

Երկու քաղաքների ներկայացուցիչները մտադիր են ապագայում զարգացնել մշակութային համագործակցությունը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

 

 

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica