Միջուկային տերություններին անհրաժեշտ է նոր կառույց՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների համաձայնագրի փոխարեն. Ճապոնիայի ԱԳՆ
Աշխարհ

Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոյի կարծիքով` աշխարհին անհրաժեշտ է նոր կառույցի ձեւավորում՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին համաձայնագրի փոխարեն:
«Կառույցում կընդգրկվեն բոլոր միջուկային պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան: Մենք ենթադրում ենք, որ տվյալ համաձայնագիրը կարեւոր է ոչ միայն Ճապոնիայի համար, այլեւ` ամբողջ աշխարհի, սակայն, զուգահեռաբար, համաձայնագրի մեջ չընդգրկված երկրները շարունակել են ավելացնել իրենց զենքերի քանակությունը: Կարծում եմ, որ այդ համաձայնագրի ժամկետը լրանում է, անհրաժեշտ է ստեղծել նոր կառույց ` ուղղված «միջուկային հնգյակին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կոնոն: