close
Եղանակը Երևանում
31 Մայիսի 2020
+14°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
31 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրիտանական կառավարության գլխավոր մկնորսին հնարավոր է վտարեն վարչապետի սենյակից

Խճանկար

27 Հուլիսի 2019, 11:29
 Բրիտանական կառավարության գլխավոր մկնորսին հնարավոր է վտարեն վարչապետի սենյակից

Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է շուն պահել Դաունինգ սթրիթում գտնվող առանձնատանը։ Այդ մասին հաղորդում է Daily Mirror-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Եթե բրիտանական կառավարության նոր ղեկավարն, իրոք, նման նպատակներ ունի, ապա Լարի կատուն լուրջ խնդիրներ կունենա: Այս մասին գրում է Daily Star-ը, հիշեցնելով, որ հայտնի կատուն աշխատում է Դաունինգ սթրիթ 10-ում, ինչպես նաև զբաղեցնում է բրիտանական կառավարության գլխավոր մկնորսի պաշտոնը:

Լարին նրանցից չէ, որ մրցակիցներ է հանդուրժում: Դևիդ Քեմերոնի վարչապետության ժամանակ նա բախումներ է ունեցել ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի Ֆրեյա կատվի հետ: Դրանից բացի` նա երկարատև մրցակցության մեջ էր արտաքին գործերի նախարարության գլխավոր մկնորսի՝ Պալմերստոնի հետ: Բախումներից մեկի ժամանակ Լարին կորցրել է իր օձիքը, իսկ Պալմերսոնը ստիպված էր բուժել վնասված ականջը եւ քերծվածքները: Կատուների միջև կոնֆլիկտը հասավ եռման կետին, և նրանց մասին հարցը դրվեց Լորդերի պալատում, որտեղ քննարկվեց, թե ինչու կառավարությունը չի վճարում Լարիի անասնաբուժական ծախսերը:

Հայտնի կատուն իր պաշտոնին է նշանակվել 2011-ին: Աղբյուրները նշել են, որ կատվի վերջնական վտարման մասին դեռ որոշում չկա:

Հավելենք, որ Լարին չորս ամսական էր, երբ նրան վերցրել էր երկրի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի ընտանիքը ապաստարանից, հաղորդում է Gazeta-ն։

 
 
 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica