close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիզբոն 5` արդարության մարտիկներ. ՀՅԴ ՀԵՄ-ականները կոգեկոչեն հանուն Հայ Դատի մարտիրոսվածների հիշատակը

Հասարակություն

26 Հուլիսի 2019, 17:30
 Լիզբոն 5` արդարության մարտիկներ. ՀՅԴ ՀԵՄ-ականները կոգեկոչեն հանուն Հայ Դատի մարտիրոսվածների հիշատակը

Ուղիղ 36 տարի առաջ  հինգ հայ երիտասարդներ ցնցեցին աշխարհը` գրավելով Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատան շենքը: Գործողությունը պարզապես խենթություն կամ արկածախնդրություն չէր, կարևոր նպատակն ուներ` միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության հարցին:

Վաչե Տաղլյան, Սեդրակ Աճեմյան, Սիմոն Յահնիյան, Արա Քրջյան և Սարգիս Աբրահամյան

Դեսպանատան զինվորի հետ բախման ընթացքում դռան շեմին ընկավ նրանցից մեկը՝ 21-ամյա Սիմոն Յահնիյանը, իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատան տարածք և իրականացնել երկու պայթյուն:

Հայրենասիրություն սովորեցնող` ողբերգական ելքով արարքը չի մոռացվել, և վաղը` հուլիսի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հուշ երեկո է կազմակերպել` ևս մեկ անգամ ոգեկոչելու հանուն հայրենիքի ու Հայ դատի կյանքը նվիրած մարտիրոսներին:

«Երիտասարդ տարիքում այս գործողությունն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրությանը հիշեցրեցին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և դրա բեռը նաև նրանց ուսերին է: 1983 թվականի այս գործողությունից հետո բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Լիզբոնյան հնգյակի սխրագործությունը օրինակ դարձավ բազմաթիվ երիտասարդների համար, որոնք շարունակեցին նրանց պահանջատիրության երթը՝ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացից մինչև Արցախյան պատերազմ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց  ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ հուշ երեկոյի ընթացքում կլինեն ելույթներ, բեմադրություն, կհնչեն թեմատիկ երգեր: Միջոցառման գեղարվեստական մասի ռեժիսորը և գեղարվեստական ղեկավարն է Արթուր Սահակյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica