close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն մարմինները, որ պետք է գործ անեին, լռում են, առաջին հերթին` հենց Բարձրագույն դատական խորհուրդը. Ռուբեն Մելիքյան

Իրավունք

26 Հուլիսի 2019, 14:44
 Այն մարմինները, որ պետք է գործ անեին, լռում են, առաջին հերթին` հենց Բարձրագույն դատական խորհուրդը. Ռուբեն Մելիքյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը և հուլիսի 16-17-ին դատավորի աշխատասենյակում կատարված քննչական գործողությունների ընթացքում օրենքի կոպիտ խախտումները կարևորագույն կարմիր գծեր հատող իրավիճակ են ստեղծել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ 

Նա անդրադարձավ նաև հարցին, որ այն մարմինները, որոնք պետք է գործ անեին, լռում են, առաջին հերթին` հենց Բարձրագույն դատական խորհուրդը, որը պետք է արձանագրի` իրավական պետությունը բարձրագույն արժեք է։ 

Մելիքյանը հավելեց նաև, որ «Իրավական ուղի» ՀԿ-ն սկսում է «#ես իրավունքի դեսպան եմ» նախաձեռնությունը, դիմում պետության` իրավական բնույթն արժևորող բոլոր ուժերին ու անհատներին, ինչպես նաև դատավորներին և խնդրում նշված հեշթեգով հանդես գալ:
«Մենք թիրախային խմբեր ենք առաջարկում, իրավաբանական բուհերի ուսանողներին, մարդկանց, որոնց խոսքը հանրության համար լսելի է, և այս հեշթեգով իրենց մոտեցումն արտահայտեն, որպեսզի այդ կարծիքը դառնա հանրային տիրույթի սեփականություն, որ հանրությունը հասկանա։ Գուցե իրավական պետություն մեզ պետք չէ, և պետք է վերադառնանք նախնադարյան հասարակական կարգեր»,- ասաց նա:

Մելիքյանը համոզված է, որ հասարակությունում ձևավորվել է իրավական արժեքները դավանող լուրջ խավ։ «Նրանց ակտիվության դեպքում գուցե հարգարժան գործընկներին կարող ենք հասկացնել, որ չի կարելի այսպիսի հարված հասցնել իրավական պետության արժեքներին»,-ասաց նա` նշելով նաև, որ պետք է իրավունքը և պետությունը պաշտպանել  հաստատակամություն արտահայտող խոսքով։
 
Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ, չնայած այսօր իշխանությունները զանգեր չեն անում դատավորներին, նրանք, միևնույն է, իրենց տերեր են փնտրում։ Մեկնաբանելով հայտարարությունը` նախկին ՄԻՊ-ը նշեց. «Եթե գործադիր իշխանությունն ունի հսկայական հնարավորություններ, որ զանգեր չեն լինում, բայց այսպիսի բաներ են լինում (ցույց է տալիս լուսանկար, որում երևում է դատավորի կնքված աշխատասենյակի դուռը) ոստիկանությունը հսկում է  դատավորի փակ աշխատասենյակի դուռը, հնարավոր է դատողություններ անել։ Բացի այդ` ո՞ւր է դրա ապացույցը։ Եթե գործադիր իշխանությունն ասում է, որ  հանցագործություններ են տեղի ունենում ու կես ժամ հետո ապացույց չի ներկայացնում, արժեզրկում է իր խոսքը։ Չեմ պատկերացնում, որ գործադիր իշխանությունը խոսի միջամտությունների մասին, բայց ապացույց չներկայացնի, այդ դեպքում մյուսն էլ կասի, թե սա հանրությանը դատական իշխանության դեմ տրամադրելու ձև է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica