close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ կարգավճակը կարող է դիտարկվել միայն հայկական և ադրբեջանական համայնքների կողմից. Ադրբեջանի ԱԳՆ

Արցախ

25 Հուլիսի 2019, 10:00
 ԼՂ կարգավճակը կարող է դիտարկվել միայն հայկական և ադրբեջանական համայնքների կողմից. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի` ԼՂ  հակամարտության մասին վերջին հայտարարություններին. հայտնում է Minval.az-ը:

Ըստ նրա` իրենց դիրքորոշումը ԼՂ հայկական համայնքի` բանակցություններին մասնակցելու հարցում բազմիցս բարձրաձայնվել է:

«Մենք կրկնում ենք, որ բանակցություններն ընթանում են հակամարտության մասնակիցների` Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ հայկական և ադրբեջանական համայնքները կարող են ներգրավվել բանակցություններում որոշակի փուլում` ԵԱՀԿ ՄԽ բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում»,-ասել է Աբդուլաևան` հավելելով, որ ԼՂ կարգավիճակը կարող է դիտարկվել հայկական և ադրբեջանական համայնքների կողմից այն բանից հետո, երբ ադրբեջանական բնակչությունը վերադառնա իր տուն:

«Պետք է ափսոսանքով նշեմ, որ այսօր ագրեսոր երկրի` Հայաստանի ղեկավարությունը մի կողմից խոսում է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, մյուս կողմից`անթաքույց հրամայում սպանել ադրբեջանցիներին»,- ասել է նա:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica