close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գաղտնի հանդիպման թեման շեղելու համար իշխանավորներն «ուղղաթիռի» թեման են շահարկում. Իրատես

Քաղաքական

23 Հուլիսի 2019, 23:58
 Գաղտնի հանդիպման թեման շեղելու համար իշխանավորներն «ուղղաթիռի» թեման են շահարկում. Իրատես

Իջևանի երկնքում ուղղաթիռը «սավառնել» է ավելի քան 30 րոպե
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքէջին` armtimes.com-ին խիստ «մտահոգել» է «Իրատեսի» այսօրվա համարում տպագրված լուրերը` «Պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել»: 
Լրատվամիջոցն իր սուրբ պարտքն է համարել անդրադառնալ լուրին ու հայտնի շրջանակների թելադրանքով շեղել լուրի բուն բովանդակությունը:
Վարչապետի մամուլի խոսնակը կայքի հետ զրույցում հերքել է, որ վարչապետն ուղղաթիռով է գնացել Իջևան` մի կողմ թողնելով լուրի ամենաէական հատվածը, այն է` Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել անտառտնտեսության պատասխանատուների, ոստիկանապետի ու ոստիկանության աշխատակիցների հետ:

Մի քանի պատգամավոր, պետական ծառայողներ կայքի այդ «մեկնաբանությունը» տեղադրել են Facebook-ի իրենց էջերում ու տարատեսակ շահարկումներ և «վերլուծություններ» են արել, ինչի համար ցավում եմ: Ինչո՞ւ, որովհետև լուրի կարևորությունը սահմանափակվում էր ոչ թե վարչապետի` ուղղաթիռով Իջևան գնալ-չգնալով, այլ այն հանգամանքով, որ բոլորի աչքից հեռու, գաղտնի հանդիպում է տեղի ունեցել, ինչի ժամանակ, ըստ երևույթին, քննարկվել է այս օրերի թոփ-թեման` ապօրինի անտառահատումը: Եթե կառավարությունը բաց ու թափանցիկ աշխատանք է որդեգրել ու հաշվետու է հասարակությանը, ապա ինչո՞ւ է ծննդյան պատրվակով գաղտնի հանդիպում կազմակերպվել, իսկ ռեստորանը շրջապատված եղել ոստիկաններով ու վարչապետի անվտանգությունը հսկող մեքենաներով:

Ինչ վերաբերում է ուղղաթիռին, ապա այն ուղիղ կես ժամ «սավառնել» է Իջևանի տարածքում, հետևաբար, այս մասով շահարկումները նույնպես անտեղի են: Իսկ այն արդարացումը, թե ուղղաթիռով ընկերոջ ծնունդին մեկնելու մեջ վատ բան չկա, քանի որ ուղղաթիռը թռիչքային պարտադիր ժամեր ունի, ու, այսպես,թե այնպես, պետք է օդ բարձրանա, ապա առաջարկում եմ՝ հաջորդ պարտադիր թռիչքի ժամանակ ուղղաթիռն ինձ տրամադրել` Լոռի` ծնողներիս դրանով այցի գնամ:


Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica