close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավստրալիայի Ռայդ քաղաքը եւ Ստեփանակերտը դարձել են քույր քաղաքներ

Արցախ

23 Հուլիսի 2019, 18:56
 Ավստրալիայի Ռայդ քաղաքը եւ Ստեփանակերտը դարձել են քույր քաղաքներ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Ռայդ քաղաքը եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը դարձել են քույր քաղաքներ: Այս մասին հայտնում է ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Բարեկամական հարաբերություններ ձեւավորելու պաշտոնական որոշումն ընդունել է քաղաքային խորհուրդը:

Այսպիսով, Ռայդը դարձել է Հայաստանից դուրս գտնվող աշխարհի 8-րդ քաղաքը, որը քույր-քաղաքության վերաբերյալ հուշագիր է կնքել Արցախի քաղաքներից մեկի հետ: Սա հնարավորություն է ընձեռում զարգացնել երկկողմ հարաբերությունները, փոխօգնությունը, փորձի փոխանակումը, ինչպես նաեւ բարձրացնել ճանաչողության մակարդակը:

Հիշեցնենք, որ 2018թ. Ռայդը ճանաչել էր Արցախի Հանրապետությունը: Իսկ դրանից առաջ՝ 2012թ., Արցախի անկախությունը ճանաչել էր նաեւ Նոր հարավային Ուելս նահանգը:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica