close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն արդյունավետ չի գործել. ՊՎԾ

Իրավունք

23 Հուլիսի 2019, 18:24
 «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամն արդյունավետ չի գործել. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրությամբ արձանագրել է, որ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը տարիներ շարունակ չի իրականացրել արդյունավետ և կառուցողական ծրագրեր ուղղված դատապարտյալների և կալանավորված անձանց  կրթական և այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է 2019 թվականի առաջին կիսամյակի ըն­թաց­քում ՊՎԾ-ի կողմից կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունում:

«Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ հիմնադրամը փաստացի մի շարք դեպքերում շեղվել է կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ ամրագրված իր հիմնական նպատակներից: Արձանագրվել է, որ հիմնադրամի կողմից մի շարք դեպքերում իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը չի ուղղվել հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործմանը: Տարիներ շարունակ չեն իրականացվել արդյունավետ և կառուցողական ծրագրեր՝ ուղղված դատապարտյալների և կալանավորված անձանց  կրթական և այլ սոցիալական խնդիրների բարելավմանը: Հաճախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս հիմնադրամի կատարած ծախսերը գերազանցել են ստացված եկամուտները և հիմնադրամը չի գործել արդյունավետ, ինչի արդյունքում՝ 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կուտակել է շուրջ 110 մլն. դրամի պարտք»,-նշված է հաշվետվությունում:

Արձանագրվել է, որ կա հիմնադրամին և պետությանը շուրջ 125 մլն դրամի պատճառված վնասի ռիսկ, և շուրջ 75 մլն դրամի անարդյունավետ ծախս կատարած լինելու ռիսկ: Տեղեկանքը զեկուցվել է ՀՀ վարչապետին, այնուհետև ներկայացվել է ՀՀ դատախազություն՝ ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica