close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+20°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.44
GBP1598.27
EUR1525.85
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծիր Կաթինի ձևավորման մասին նոր ուսումնասիրություն է ներկայացվել

Խճանկար

23 Հուլիսի 2019, 17:57
 Ծիր Կաթինի ձևավորման մասին նոր ուսումնասիրություն է ներկայացվել

Կանարյան կղզիներում տեղակայված աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղագետների խումբը նոր ուսումնասիրություն է հրապարակել, որը պատմում է Ծիր Կաթին գալակտիկայի ձևավորման առեղծվածի մասին. հայտնում է phys.org-ը:

Ուսումնասիրության արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ գալակտիկան կազմված է աստղերի երկու տարբեր խմբերից, որոնք բախման հետևանքով միավորվել են: Ծիր Կաթինն ավելի քան 10 մլրդ տարի առաջ կլանել է իրենից զանգվածով 4 անգամ փոքր գալակտիկաներ:   

Ըստ նախկինում արված հետազոտությունների՝ ենթադրվում էր, որ Ծիր Կաթինը բաղկացած է երկու տարբեր աստղախմբերից, սակայն, թե երբ են դրանք միաձուլվել,  հստակ ժամանակագրություն չկա:

Ոսումնասիրության շրջանակում գիտնականները Gaia աստղադիտակի միջոցով ուսումնասիրել են Ծիր Կաթինի տարածքում Արեգակից 6500 լուսատարի հեռու գտնվող մոտ մեկ միլիոն աստղի դիրքը, ինչպես նաև լուսավորության աստիճանն ու դրանց հեռավորությունը: Ի վերջո, գիտնականներն եկել են այն համոզմանը, որ աստղերի խմբերի տարիքը նույնն է, սակայն ավելի կապույտ աստղերը «դանդաղ շարժման» մեջ են, ինչն էլ ապացուցում է այն փաստը, որ Ծիր Կաթինը կլանել է իրենից ավելի փոքր գալակտիկաները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica