close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը 2019 թ. առաջին 6 ամսում կորցրել է 20 զինծառայող

Տարածաշրջան

23 Հուլիսի 2019, 17:44
 Ադրբեջանը 2019 թ. առաջին 6 ամսում կորցրել է 20 զինծառայող

Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտի տվյալների (CDSI) համաձայն` 2019 թ. առաջին 6 ամսվա ընթացքում Ադրբեջանն ունեցել է 20 կորուստ, որից միայն 5-ն են մահացել ռազմական գործողությունների հետևանքով. հաղորդում է kavkaz-uzel.eu կայքը:

Ըստ կայքի` 2018 թ. Ադրբեջանի 37 կորուստից միայն 6-ն էր մարտական: Ըստ ռազմական փորձագետների` ոչ մարտական կորուստների մասին Ադրբեջանը լռում է:

CDSI-ի կայքի հրապարակման համաձայն` 5 զինծառայող սպանվել է մարտական գործողությունների ժամանակ, մեկն էլ` սահմանախախտների հետ բախումների ընթացքում: 1 զինծառայող մահացել է հիվանդությունից, 2-ը` ցրտահարումից, 4-ը` անհայտ պատճառներով, 2-ը` ՃՏՊ-ների հետևանքով, 4-ը` արկի պայթյունների պատճառով, 1-ն էլ ինքնասպան է եղել:

20-ից 18-ը երկրի ԶՈւ զինծառայող էին, 2-ը` սահմանապահ զորքերի: Ադրբեջանի ՊՆ-ն միայն 10 զոհի մասին է հայտնել:

2019-ին 12 զինծառայող էլ վիրավորում է ստացել, որոնցից 2-ն են մարտական:

CDSI-ի ղեկավար Ջասուր Սումերինլին նշում է, որ ռազմական թեման Ադրբեջանում փակ է հասարակության համար, և միայն հատուկենտ լրագրողների են թողնում զորամասեր:

Ադրբեջան ՊՆ-ն հաղորդում է, որ չունեն մեկնաբանություններ CDSI-ի տվյալների վերաբերյալ:

Նշենք, որ CDSI-ն իր գործունեությունը սկսել է 2015 թ. փետրվարից Գերմանիայում: Ղեկավարը` Ջասուր Սումերինլին, փախստական է,  նախքան Գերմանիա տեղափոխվելը` Ադրբեջանում եղել է «Դոկտրին» ռազմափորձագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica