close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.90
GBP1575.55
EUR1527.39
RUB17.13
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայի նախկին վարչապետը նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ

Հասարակություն

23 Հուլիսի 2019, 17:08
 Ֆրանսիայի նախկին վարչապետը նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ

Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինը նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը: Որոշումն ուժի մեջ է մտել այսօր:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ուրախ ենք տեղեկացնել, որ Դոմինիկ Դե Վիլեպինը նշանակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (այսուհետ՝ ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի անդամ, եւ այդ որոշումն ուժի մեջ է մտել այսօր։  

ԱՆԻՖ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նախատեսում է համաշխարհային մակարդակի ներկայացուցչություն եւ այս համատեքստում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Դե Վիլեպինի ներգրավումը սահմանում է մասնակցության չափազանց բարձր մակարդակ։ 2003թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթով Դե Վիլեպինը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին առաջիկա աշխարհաքաղաքական զարգացումներում դրսեւորել զսպվածության ու դիվանագիտական մոտեցում եւ ընդմիշտ իր տեղն է զբաղեցրել համաշխարհային քաղաքագիտության դասագրքերում»։  

«Մեծ պատիվ է ընդունել պարոն դե Վիլեպինին որպես ԱՆԻՖ-ի գործընկեր եւ Հայաստանի բարեկամ: ԱՆԻՖ-ը հատկապես շնորհակալ է ՀՀ Նախագահ պարոն Արմեն Սարգսյանին՝ պարոն Դե Վիլեպինին մեզ ներկայացնելու համար»։   Այս կապակցությամբ պարոն Դե Վիլեպինը նշեց. «ԱՆԻՖ-ի թիմին միանալը սկիզբ է մի նոր ու հետաքրքիր ճամփորդության: Ինչպես Ֆրանսիան, Հայաստանը նույնպես վերջերս անցավ քաղաքական դաշտի էական երիտասարդացման մի փուլ, եւ դրա վկայությունն է այն, որ ԱՆԻՖ գործադիր տնօրեն պարոն Փափազյանը 37 տարեկան է, իսկ խորհրդի նախագահ, փոխվարչապետ պարոն Ավինյանը՝ 30 տարեկան»։ 

«Հայաստանը ներկայումս Եվրոպայի ամենաարագ ՀՆԱ աճի տեմպ ունեցող երկիրն է 2019-ի առաջին եռամսյակում 7.1%-ով, եւ ԱՆԻՖ-ը մեծ ապագա եւ միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն ունի այդ աճին իր ներդրումն ունենալու հարցում։ Շնորհակալ եմ ԱՆԻՖ-ի արդյունավետ գործունեությանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica