close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աճել է պաշտպանական ներուժը, կատարելագործվել են հակառակորդին զսպելու մեխանիզմները․ ամփոփվել են ՊԲ աշխատանքները

Հասարակություն

23 Հուլիսի 2019, 17:17
 Աճել է պաշտպանական ներուժը, կատարելագործվել են հակառակորդին զսպելու մեխանիզմները․ ամփոփվել են ՊԲ աշխատանքները

Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2019 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին ներկա էր նաև աշխատանքային այցով ՊԲ այցելած ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի բանակի ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել են լրիվ ծավալով և, մարտական հերթապահության կրմանը զուգահեռ, առաջընթաց ապահովել մարտական պատրաստության և զորքերի կենսագործունեության մյուս բոլոր ուղղություններով:

Նախարարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային մյուս ելույթները, որոնց ընթացքում բանակի հրամանատարի տեղակալներն ու առանձին ոլորտների պատասխանատուներն անդրադարձ են կատարել ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբային պատրաստության ու զորքերի ծառայության ոլորտներում արձանագրված հիմնական ցուցանիշներին։

Առանձին խոսվել է հունիսի 17-20-ը զորքերի ներգրավմամբ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության և կիսամյակային ամփոփիչ ստուգումներին, նշվել են այն բոլոր դրական զարգացումներն ու արձանագրված բացթողումները, որոնք տեղ են գտել ինժեներական և բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, թիկունքային ծառայության և հարակից այլ բնագավառներում:

Բանախոսները նշել են, որ չնայած տպավորիչ արդյունքներին, որոնց շնորհիվ զգալիորեն աճել է պաշտպանական ներուժն ու կատարելագործվել հակառակորդին զսպելու մեխանիզմները, այնուամենայնիվ քիչ չեն նաև անելիքները, ուստի բարեփոխումների հաջորդ շրջափուլի կենսագործման ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են պլանավորվում` հաջորդ կիսամյակում դրանք կյանքի կոչելու համար:

Վերջում բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակն ու ռազմական խորհրդի աշխատանքները ամփոփել է Արցախի ՊԲ հրամանատարը: Գնահատելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված համալիր աշխատանքները՝ բանակի հրամանատարը անդրադարձել է նաև առաջիկա ուսումնաշրջանի հիմնական խնդիրներին և, ըստ այդմ, համապատասխան պաշտոնատար անձանց տվել հանձնարարականներ:

 

 
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica