close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը զորք է կուտակում Դավիթ Գարեջիի տարածքում

Տարածաշրջան

23 Հուլիսի 2019, 16:59
 Ադրբեջանը զորք է կուտակում Դավիթ Գարեջիի տարածքում

«Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հուլիսի 22-ին Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքում տեղի ունեցած զարգացումներին: Նրա խոսքով` ադրբեջանական կողմը Գարեջիի լեռան ստորոտին ռազմական բազա է կառուցել, որը լի է զինվորականներով:

Քացարավան հայտնել է, որ հուլիսի 14-ի միջադեպից անցել է 8 օր, սակայն ճանապարհը դեռ փակ է ադրբեջանցի սահմանապահների կողմից: Նրա խոսքով` վրացի սահմանապահները 10 անգամ քիչ են ադրբեջանցի սահմանապահներից:

Շարժման առաջնորդն իր գրառման մեջ անդրադառնում է նաև սահմանազատման հարցով վրաց-ադրբեջանական միջպետական հանձնաժողովին, որը պետք է որոշի նաև համալիրի ճակատագիրը: Ըստ նրա` դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունը դեռ չի ավարտվել, սակայն ադրբեջանական կողմը պաշտոնատար անձանց միջոցով հայտարարություններ է տարածում, թե Գարեջին Ադրբեջանի տարածքն է:

Քացարավան իր էջում հրապարակել է մի քանի լուսանկարներ, որոնցում երևում են զինվորական բազաներ և զինվորականներ. հաղորդում է aliq.ge կայքը:

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica