ՀՀ ԶՈւ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող մրցումներին
Հասարակություն

Օգոստոսի 3-ից 17-ը «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակներում Հնդկաստանի Հանրապետությունում անցկացվելիք «Զորային հետախուզության գերազանցիկներ», Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվելիք «Վարպետ-զինագործ» և «Անվտանգ միջավայր» մրցումներին և դրանց նախապատրաստական փուլերին մասնակցելու նպատակով հուլիսի 22-ին ՀՀ ՊՆ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
ՀՀ ԶՈՒ զինծառայողները կմասնակցեն նաև «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 3-ից 17-ն անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցախաղին: