close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պասկևիչյանն ասում է` Հանրայինի վրա ճնշում չկա, բայցև հավելում է` դատավորներին «ճզմելու» հրահանգ է եղել

Հասարակություն

23 Հուլիսի 2019, 16:16
 Պասկևիչյանն ասում է` Հանրայինի վրա ճնշում չկա, բայցև հավելում է` դատավորներին «ճզմելու» հրահանգ է եղել

Այսօր ինչ-որ ազատ հարթակներ են առաջացել, ընդդիմության ներկայացուցիչներն են գալիս, խոսում, և այլն, բայց Հանրայինը միայն զրուցարան չէ, որտեղ «Լուսավոր Հայաստան»-ի կամ «Բարգավաճ Հայաստան»- պատգամավորները գան, զրուցեն, հարկավոր է գնալ խնդիրների հետևից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի նախկին խորհրդական, սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:

Yerkir.am-ի հարցին` այսօր Հանրային հեռուստաընկերության վրա կա՞ն ճնշումներ, պատասխանեց`  ճնշում չկա, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է:

Yerkir.am-ը հարցն ավելի պարզ ձևակերպեց` արդյո՞ք հեռուստաընկերությունն ուղիղ «վերևին» է ենթարկվում: Պասկևիչյանը թեև շեշտեց, որ շատ կարևոր հարց ենք բարձրացնում, բայց հորդորեց այն Պետրոս Ղազարյանին ուղղել, ինքը պատասխանել չի կարող: «Այդ բոլոր ենթաբաժինները, կառուցվածքային միավորներն ինձ համար գոնե փակ են եղել, իմ բոլոր հարցերը մնացել են անպատասխան, կամ պատասխանը եղել ոչ ըստ էության: Կարևոր հարց եք բարձրացնում, բայց տվեք Պետրոս Ղազարյանին»,- ասաց նա:

Պասկևիչյանը նաև նշեց, որ Հայաստանում խոսքն ու մամուլն անազատ լինելու խնդիր չեն ունեցել: «Ազատ խոսք միշտ է եղել, հարցն այն է, որ բովանդակությունն ազատ չի եղել: Այս ամբողջ բանավեճն այն մասին է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է օժտվի բովանդակությամբ: Թե չէ՝ ով ինչի մասին ուզում, խոսում է: Հանրային հեռուստաընկերությունը 15 տարի հետո հաղորդում է անում և քննարկում Հյուսիսային պողոտայի խնդիրները: Ասում ես՝ ի՞նչ եք անում, ասում է՝ իրավունք չունե՞նք խնդիրները քննարկելու: Ուղղակի հրանհանգ են ստացել: Նաև դատավորներին ճզմելու հրահանգ են ստացել, քննարկում են, չկար հրահանգ, չկար քննարկում»,- ամփոփեց նա:

Հ.Գ. Տիգրան Պասկևիչյանը գնահատական է տալիս, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք Հանրային հեռուստաընկերությունը «ենթարկվել է կենտրոնին», բայց հարցին, թե ի՞նչ իրավիճակ է այժմ, խուսափում է պատասխանել: Կարծում ենք` կա՛մ առաջին երկուսի մասով նույնպես պետք էր ձեռնպահ մնալ, կա՛մ կարծիք հայտնել Հայաստանի բոլոր 4  նախագահների մասին: Մյուս կողմից` եթե, ըստ Տիգրան Պասկևիչյանի, Հանրայինի վրա ճնշումներ չկան, ապա ինչպե՞ս է ստացվում, որ դատավորներին ճզմելու հրահանգ կա: Կարծում ենք, ամեն դեպքում, պարոն Պասկևիչյանը մինչև վերջ անկեղծ չէ:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica