close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրայինը հանրությանը ծառայում է զրո տոկոսով. Տիգրան Պասկևիչյան

Հասարակություն

23 Հուլիսի 2019, 14:32
 Հանրայինը հանրությանը ծառայում է զրո տոկոսով. Տիգրան Պասկևիչյան

Հայաստանում հիմնական ու կարևորագույն մի արատ կա` մարդիկ չեն ուզում որևէ բան շարժել, որ լրացուցիչ աշխատանք չառաջանա. այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ հեղափոխությունը չհասավ Հանրային հեռուստաընկերություն, ասաց Հանրայն հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի նախկին խորհրդական, սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:

«Մյուս կողմից` համակարգային դիմադրության բաղադրիչն էլ կա, ու բնական է` մարդիկ, որ տարիներ շարունակ  աշխատել են անթափանցիկ ձևով, չեն ուզում իրենց տեղը զիջել, որպեսզի շատ ու շատ բաներ չպարզվեն»,- հավելեց նա:

Դիտարկմանը` հեղափոխությունից հետո, օրինակ, Հանրայինի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հրաժեշտ չտվեց պաշտոնին, Պասկևիչյանն արձագանքեց. «Միշտ շոշափվել է թեման, թե` մարդ չկա, որ մարդուն փոխարինենք, ո՞վ է գալու, ու դա միայն Մարգարիտա Գրիգորյանին չի վերաբերում,  այլ, օրինակ, Պետրոս Ղազարյանին: Բայց ես ասում եմ` պետք է մրցույթներ հայտարարվեին, ու չեմ բացառում, որ այս դահլիճում նստած մեկը կարող էր լինել նա, ով կարող էր փոխարինել Մարգարիտա Գրիգորյանին ու Պետրոս Ղազարյանին: Հեղափոխությունից հետո Հանրայինում փոփոխություններ անելու տրամաբանությունը ենթադրում էր` ազատվել այն կադրերից,  որոնք տարիներ շարունակ զրկել են հանրությանը հանրային այս կարևոր գործիքից: Ու եթե այսօրվա մեր հանդիպման թեման է, թե որքանով է Հանրայինը ծառայում հանրությանը, ապա շեշտեմ` զրո տոկոսով»:

Ըստ Պասկևիչյանի` Հանրայինը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձեռամբ`  որպես երկճյուղ մարմին. մի ճյուղը լրատվական բլոկն է, որն ուներ հստակ կոչում ու առաքելություն` ծառայել իշխանություններին ու նրանց քարոզչությունն անել, իսկ մյուս ճյուղի առաքելությունն է զբաղեցնել ու շեղել հանրությանը կարևոր խնդիրներից:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica