close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեսպան Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հորդանանի ԱԳՆ-ում

Քաղաքական

23 Հուլիսի 2019, 13:57
 Դեսպան Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հորդանանի ԱԳՆ-ում

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը` Դամասկոս) hուլիսի 22-ին հավատարմագրերի պատճենը հանձնեց  ՀՀԹ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Զեյդ ալ-Լոզիին (Zaid al-Louzi):

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնեցին, որ ողջունելով դեսպանին` Զեյդ ալ-Լոզին շնորհավորեց նրան կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Նա հավելեց, որ Հորդանանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները` հաշվի առնելով նաև Հորդանանի հայկական համայնքը, որը հանդիսանում է հորդանանյան հասարակության կարևոր բաղադրիչը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Գևորգյանը վստահեցրեց, որ կգործադրի հնարավոր ջանքերը` երկկողմ համագործակցությունն առավել ամրապնդելու և ընդլայնելու համար:

Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica