close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դպրոցի տնօրենի նախընտրած թեկնածուին չընտրեցի, աշխատանքից ազատեցին. քաղաքացին դիմել է Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ

Իրավունք

23 Հուլիսի 2019, 13:56
 Դպրոցի տնօրենի նախընտրած թեկնածուին չընտրեցի, աշխատանքից ազատեցին. քաղաքացին դիմել է Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ

Տավուշի մարզի «Սարիգյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Աիդա Մանթաշյանը դիմել է ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ` իր աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով: Նրա պնդմամբ` իրեն աշխատանքից հեռացրել են ապօրինաբար:

Գրասենյակի աջակցությամբ Աիդա Մանթաշյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան`  ընդդեմ «Սարիգյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի` թիվ 46 աշխատանքային պայմանագրի հավելվածն անվավեր ճանաչելու և, որպես հետևանք, չվճարված աշխատավարձի տարբերությունը բռնագանձելու պահանջով:

Աիդա Մանթաշյանը երկար տարիներ, որպես պահակ, աշխատել է Սարիգյուղի միջնակարգ դպրոցում ամսական 46.000 ՀՀ դրամ աշխատավարձով, սակայն, ինչպես ինքն է պնդում, 2017 թվականին` նոր տնօրեն Լուիզա Ռևազյանի կողմից պաշտոնը ստանձնելու պահից ի վեր, նախ աշխատանքային պայմանագրում, առանց իր կարծիքն հաշվի առնելու ու առանց իր հետ խորհրդակցելու, հավելված են ավելացրել, որով տեղի է ունեցել հաստիքի փոփոխություն` Մանթաշյանը պահակից (ընդ որում` պայմանագրում հստակ նշված չէ`գիշերային պահա՞կ է, թե՞ ցերեկային) վերածվել է բակապանի` 11.000 ՀՀ դրամ աշխատավարձով (եկամտային հարկը ներառյալ` 14.500 ՀՀ դրամ):

Ըստ Մանթաշյանի`  հաստիքի ու աշխատավարձի փոփոխությունից հետո դպրոցի տնօրենն առաջարկել է իրեն ևս 2 ամիս աշխատել պահակի հաստիքով:

Թե ինչն է տնօրենի` նման որոշում կայացնելու պատճառը, Մանթաշյանը նշում է. «2017-2018թթ. կրճատումներն էին: Առանց գրավոր նկատողության` նախկին տնօրենը (Գառնիկ Փաշինյանը-խմբ.) ինձ ասաց` դու ազատված ես գործից: Հետո դիմեցի կրթության նախկին բաժնի պետ Կարեն Նազարյանին, նա զանգահարեց տնօրենին, որ` տենց բան չկա, որ այդ հաստիքը կա, կրճատելու ոչինչ չկա: Նա վերցրեց աշխատավարձս ու սարքեց 11.000 դրամ: Դրանից հետո գյուղում ընտրություններ եղան: Նազարյան Կարենը («Իմ քայլը» դաշինք-խմբ.) թեկնածությունը դրեց` որպես պատգամավոր: Մեր գյուղից ձայն չհավաքեց: Ինքը (տնօրեն Փաշինյանը-խմբ.), ինձ սպառնալիքներ տվեց, որ` եթե Նազարյան Կարենին չես ընտրել, ուրեմն չես աշխատի: Չեմ կարա ասեմ` ինչ ընտրություն էր, համենայն դեպս, պատգամավորի թեկնածություն էր դրել: Ինքը դիտավորյալ իմ աշխատավարձը 11.000 դրամ էր սարքել, որ ես գործից դուրս գամ: Բաժնի պետն իմ տեղն ուզում էր իր բարեկամուհուն դներ, ես էլ դատի եմ տվել: Գործը դատարանում ա: Նոր տնօրենը` Ռևազյան Լուիզան, ինձ գործից ազատեց, որոհետև ես Կարենին չէի ընտրել: Մայիսի 21-ին հրամանը ստացա, որ գործից ազատված եմ»,- մեզ հետ զրույցում պատմեց կինը:

Հավելենք, որ Կարեն Նազարյանը ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետն է:

Yerkir.am-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց նաև դպրոցի ներկայիս տնօրեն Լուիզա Ռևազյանի հետ: Նա նշեց. «Մեր հաստիքացուցակները կազմվում են կիսամյակը մեկ, այսինքն` մեկ օգոստոսի վերջին, մեկ էլ` հունվարին: Հիմա հաստիքացուցակը կազմվել է, կառավարման խորհուրդը հավանություն է տվել, և մարզպետը հաստատել է այն վիճակում, որ նոր ցուցակում բակապանի հաստիքը չկա: Նա 2 ամիս առաջ ծանուցվել է, որից հետո գործից ազատվել է»:

Հարցին` ինչո՞ւ է նախկինում աշխատել է որպես պահակ, այնուհետև` դարձել բակապան, տնօրենն արձագանքեց. «Դա ես չգիտեմ, մինչև իմ` տնօրեն դառնալն է եղել: Ես տեղյակ չեմ»:

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Մանթաշյանի կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Այսօր կկայանա գործով երկրորդ դատական նիստը:

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք Շենգավիթ, Մանանդյան 20 կամ զանգահարեք 010 42 67 41, 096 99 66 04 հեռախոսահամարներով:

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող գրասենյակի բոլոր ծառայություններն անվճար են:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica