close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2019
USD1475.91
GBP1576.71
EUR1528.16
RUB17.12
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայերը կկարողանան հեշտացված կարգով ՌԴ-ում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալ

Աշխարհ

23 Հուլիսի 2019, 12:04
 Հայերը կկարողանան հեշտացված կարգով ՌԴ-ում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալ

Ռուսաստանում մտադիր են մեղմացնել միգրացիոն օրենսդրությունը և օտարերկացիների ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ հեշտացված կարգով ժամանակավոր բնակության և կացության թույլտվություններ ստանալու. հայտնում է Русарминфо-ն:

Ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու մասին դիմումների դիտարկման ժամկետը պետք է կրճատվի և դառնա 4 ամիս, իսկ կացության թույլտվությունը տրվում է անժամկետ:

Համապատասխան օրինագիծը պատրաստել է ՌԴ կառավարությունը:

«Առաջարկների համաձայն` ժամանակավոր բնակության թույլտվություն, քվոտայից դուրս, կարող են ստանալ քաղաքացիները, որոնք ծնվել են ՌԴ տարածքում, այնուհետև բնակվել այլ երկրում` փախստականների իրավունքների պաշտպանության և վերաբնակեցման գործընթացի կարգավորման մասին  միջազգային պայմանագրի շրջանակում: Նման պայմանագիր կնքված է Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ»,- գրում է ռուսական Парламентская газета-ն:

Նշվում է, որ ՌԴ Պետդուման կդիտարկի օրինագիծը երրորդ ընթերցմամբ`  լիագումար նիստում, որը կմեկնարկի հուլիսի 23-ին:

Известия-ն հայտնում է, որ 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն աճը կտրուկ ավելացել է՝ գերազանցելով վերջին 10 տարվա  բոլոր ցուցանիշները: Այդ մասին ասվում է Գայդարի համալսարանի մոնիթորինգում: Ըստ հետազոտության՝ առավել շատ ներգաղթ եղել է Հայաստանից և Ուկրաինայից: Բելառուսից և Մոլդովայից ՌԴ միգրացիոն աճը կտրուկ նվազել է:

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica