close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Քաղաքական

22 Հուլիսի 2019, 20:41
 Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին այցելել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպել գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների գործունեությունը, նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և գործակալության միջև համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ  է կատարվել Հայաստանի, Ռուսաստանում բնակվող հայ և այլազգի երիտասարդների միջև համագործակցության և շփումների ակտիվացման հեռանկարներին, տարբեր երիտասարդական ֆորումների կազմակերպման և երիտասարդների մասնակցության հարցին:

Մանրամասն քննարկվել է Ռուսաստանում  հայոց լեզվի ուսուցման խնդիրը, երկուստեք կարևորվել այս հարցում առկա բոլոր խոչընդոտների վերացումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica