ԲԴԽ որոշմամբ՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցվել են
Իրավունք

Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարականի դիմում ներկայացրած ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել:
Այսպիսով, հիմք ընդունելով նրա հրաժարականի դիմումը՝ ԲԴԽ-ն որոշել է Նախշուն Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները` որպես բարձրագույն դատական խորհրդի անդամ, 22.07.2019 թվականից դադարեցնել: Բարձրագույն դատական խորհրդի դատավոր Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ ավելի վաղ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը ԲԴԽ-ն մերժել էր: