close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանի ժամանակ խաղի հստակ կանոններ կային, այժմ ոչինչ հստակ չէ. փորձագետ

Հասարակություն

22 Հուլիսի 2019, 18:15
 Սերժ Սարգսյանի ժամանակ խաղի հստակ կանոններ կային, այժմ ոչինչ հստակ չէ. փորձագետ

Փաշինյանը ժամանակին բացեց Պանդորայի արկղը` ասելով, որ երեխան ծնողին կարող է չլսել, ուսանողը` դասախոսին, ու բոլոր հարցերը կարելի է փողոց փակելով լուծել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Մարդիկ տեսան, որ ոստիկանին կարելի է վիրավորել, ու նա ձայն չհանի: Տեսան, որ ոստիկաններին ապտակողները կարող են ազատ արձակվել: Այսինքն` մարդկանց ասել են` ինչ ուզում եք արեք, նրանք էլ արել են այն, ինչ ցանկացել են: Հիմա իջևանցիները զարմացել են, որ, փաստորեն, ոչ բոլորին է կարելի ոստիկանի վրա հարձակվել, կամ ոչ բոլորը կարող են ոստիկանին վիրավորել: Իրավաբանորեն չեմ կարող ասել` ոստիկանական ուժերն ինչքանով են իրավաչափ ուժ կիրառել, որովհետև եթե դա լիներ Սերժ Սարգսյանի ժամանակ, համաշխարհային վայնասուն էր լինելու, իսկ այսպես ամեն բան փակվեց ու կոծկվեց»,- ասաց նա:

Ըստ Քոչարյանի` նմանատիպ  բողոքներ լինելու են անընդհատ, որովհետև շատերը մտածում են, որ եթե Փաշինյանին թույլատրելի էր, օրինակ, գրավել ռադիոյի շենքը, արգելափակել փողոցներն, ապա ինչո՞ւ ինքը չի կարող նույնն անել: Եվ դա` հատկապես այն պարագայում, որ Փաշինյանն անընդհատ ասում  է` ժողովուրդն է որոշողը, չբացատրելով, թե ինչ նկատի ունի` ժողովուրդ ասելով:

«Սերժ Սարգսյանի ժամանակ կային կարմիր գծեր ու խաղի հստակ կանոններ: Մարդիկ գիտեին` ինչը ոնց է: Հիմա ոչինչ հստակ չէ: Իսկ իջևանցին, որ փողոց էր փակում, հարվածում էր ոստիկանին, քար էր նետում նրա ուղղությամբ, չէր հասկանում, որ հակաօրինական քայլ է կատարում, որովհետև այդ ամենը նա արդեն տեսել էր»,- մեկնաբանեց Քոչարյանը:

Փորձագետը բնական է համարում երևույթը, որ իշխանափոխությունից հետո սեփականության վերաբաշխում է տեղի ունենալու: Մանրամասնում է` որոշ բիզնեսներ պետք է ձևափոխվեն, անցնեն ուրիշներին, որոշները փակվեն, որոշներն արգելվեն:  «Որքան գիտեմ, Իջևանի անտառտնտեսության ղեկավարությունը փոխվել է, ու ես հակված եմ մտածելու, որ դա ոչ թե քաղաքական, այլ բիզնես պայքար է: Այդպիսի բողոքները շատանալու են, որովհետև Հայաստանի զարգացման ու առաջընթացի մասով միայն գեղեցիկ թվեր են նկարվում, այնինչ իրական պրագրես չկա: Մարդիկ հույսով սպասում էին, թե մի տարուց բոլորի գործերն առաջ կգնան, բայց հասկացել են, որ ոչինչ էլ առաջ չի գնալու: Դեռևս չի էլ երևում, թե ինչի հաշվին է տնտեսական թռիչք լինելու: Մյուս կողմից` տեսնում ենք, որ իշխանությունը նույնպես ատամներ է ցույց տալու: Ուրախ կլինեմ, որ սխալ լինի կարծիքս, բայց Փաշինյանը հակված է ուժային մեթոդներով մարդկանց բերանը փակելուն ու ճնշելուն, ինչի մասին ասաց վերջին հարցազրույցի ժամանակ` բացահայտելով, որ, ինչու` ոչ, տանկերով կարելի է ճզմել մարդկանց»,- նշեց Տիգրան Քոչարյանը:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օրինակը բերելով` նա ընդգծեց, որ ամեն փոքր բանի համար մարդկանց վրա դատական ճնշում գործադրելը լավ բանի չի հանգեցնի: «Սահակաշվիլին ամեն մի փոքր հանցանքի համար մարդկանց բանտ էր նստեցնում, օրինականություն էր պահում ու երկաթե բռունցքով փորձում ղեկավարել երկիրը: Բայց ի՞նչ եղավ վերջում: Եղավ այն, որ նրա ղեկավարման ընթացքում Վրաստանի բնակչության  տասը տոկոսն անցել էր բանտերով: Ուժի կիրառումն էլ պետք է չափավոր լինի»,- ամփոփեց մեդիափորձագետը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica