close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետին

Հասարակություն

22 Հուլիսի 2019, 17:34
 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետին

Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետ տիկ. Գլեդիս Բերեջիկլյանին, հայտնում են Մայր Աթոռից:

Հայոց Հայրապետը վերստին շնորհավորեց տիկին Բերեջիկլյանին ընտրություններում արձանագրած հաղթանակի կապակցությամբ` բարձր գնահատելով նրա գործունեությունը ի նպաստ Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի և կարևոր դերակատարությունը հայ համայնքի կյանքում: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ անդրադարձավ 2019թ. փետրվար ամսին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ կատարած հովվապետական այցի ընթացքում տիկ. Գլեդիս Բերեջիկլյանի կողմից ցուցաբերած ջերմ ընդունելությանը, ուրախությամբ փաստեց հայ համայնքի կյանքում տեղ գտած դրական փոփոխություններն ու առաջընթացը:

Տիկ. Գլեդիս Բերեջիկլյանն իր հերթին ուրախություն հայտնեց մասնավոր այցով Հայաստանում գտնվելու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու կապակցությամբ` մասնավորապես Նորին Սրբությանը ներկայացնելով այցից ստացած իր տպավորությունները:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիկ. Գլեդիս Բերեջիկլյանը խոսեցին Ավստրալիայի հայ համայնքի, սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների և հայապահպանության խնդիրների մասին: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Ավստրալիայի միջև հարաբերությունների ընդլայնման և համագործակցության զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ավարտին Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետը ծանոթացավ Միածնաէջ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica