close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սվիտալսկին ասել է՝ որ դեպքում ՀՀ-ի համար վիզաների ազատականացման գործընթացը կշարունակվի ճիշտ ուղղությամբ

Քաղաքական

22 Հուլիսի 2019, 17:49
 Սվիտալսկին ասել է՝ որ դեպքում ՀՀ-ի համար վիզաների ազատականացման գործընթացը կշարունակվի ճիշտ ուղղությամբ

ԵՄ-ն ՀՀ-ի հետ գերազանց հարաբերություններ ունի այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կրկնեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը:

«Բոլոր գործոնները, որոնք, սովորաբար, հաշվի են առնվում հարաբերությունների մակարդակը գնահատելու համար, թույլ են տալիս ասելու, որ այդ հայտարարությունը կշիռ ունի: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մտնում է իրականացման փուլ: Մենք հայկական կողմի հետ հիմա քննարկում ենք այն ձևերը, որոնցով ԵՄ-ն կարող է աջակցել ճանապարհային քարտեզի իրականացմանը»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ ՀՀ նախարարություններն այս պահին մշակում են շատ կոնկրետ գործողություններ Ընդլայնված համաձայնագրի ճանապարհային քարտեզի մասով, և որ իրենք նշանակալիորեն ավելացրել են ֆինանսական աջակցության չափը՝ ուղղված ՀՀ-ի զարգացմանը:

Անդրադառնալով վիզաների  ազատականացմանը` Սվիտալսկին նշեց, որ հայկական կողմը համագործակցում է վրացի գործընկերների հետ՝ ուսումնասիրելու համար վրացական փորձը:

«Պետք է համբերատար լինել, շարունակել ջանքեր գործադրել այս ուղղությամբ, այդ թվում՝ սովորական հայ քաղաքացիները: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները Շենգենյան գոտու երկրներ, եթե ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չհայցեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կլինի նորմալ, և գործընթացը կշարունակվի ճիշտ ուղղությամբ»,- ասաց Սվիտալսկին:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica