close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը, ՀՀ-ի նկատմամբ իր ագրեսիվ նկրտումներից ելնելով, կարող է Հարավային Կովկասում դառնալ Թուրքիայի աշխարհաքաղաքական խաղի մի մասը. Սաֆրաստյան

Քաղաքական

22 Հուլիսի 2019, 16:00
 Ադրբեջանը, ՀՀ-ի նկատմամբ  իր ագրեսիվ նկրտումներից ելնելով, կարող է Հարավային Կովկասում դառնալ Թուրքիայի աշխարհաքաղաքական խաղի մի մասը. Սաֆրաստյան

Նկատվում է Թուրքիայի պոտենցիալի թուլացում, քանի որ նա այն երկիրը չէ, որ կարողանա իրեն թույլ տալ ակտիվ լինել և՛ Սիրիայում, և՛ Իրաքում, և՛ Լիբիայում, հակամարտության մեջ գտնվել Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի նման երկրների հետ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Թուրքիան խոր հակասություններ ունի նաև Իրանի հետ, թեև արտաքուստ, կարծես, սրացումներ չկան: Ավելին` Թուրքիան հարաբերությունների կտրուկ վատթարացում ունի ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ԵՄ-ի՝ Միջերկրական ծովում իր ագրեսիվ գործողությունների պատճառով: «Թուրքիայի արկածախնդիր քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ նրա ուժերը, ընդհանուր պոտենցիալը թուլացման եզրին են»,-նշեց նա:

Սաֆրաստյանը շեշտեց, որ թուրքական հաշվարկներում կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասը: «Թուրքիան ներկա փուլում Հարավային Կովկասում միայն ՌԴ-ին ունի որպես ռազմավարական հակառակորդ: Եվ քանի որ ներկայումս ռուս-թուրքական հարաբերությունները բարենպաստ վիճակում են, ինչը  չի կարելի անվանել մերձեցում` ռազմավարական առումով, Հարավային Կովկասում Թուրքիան ակտիվություն չի ցուցաբերի: Իսկ թուրքական  ակտիվությունը ռազմական ոլորտում, որն արդեն տեսել ենք Նախիջևանում, պատահական չէ, այլ արդյունք այն հաշվարկների, որոնք կատարել են թուրքական գլխավոր շտաբը, ԱԳՆ-ն, այն է՝ Հարավային Կովկասում, հատկապես՝ Նախիջևանում, ստեղծել արտասահմանում թուրքական երրորդ ռազմաբազան: Թուրքիան հիմա ունի երկուսը՝ Սուդանում և Քաթարում, և ես համոզված եմ, որ նրանք նախատեսել են, որ պետք է երրորդն ունենան, այն էլ՝ Նախիջևանում: Իհարկե, չեմ կարծում, որ այս փուլում Թուրքիան կգնա այդ աշխատանքների արագացմանը, բայց բարենպաստ պայմանների դեպքում դա կանի: Բարենպաստ պայմանները ենթադրում են, օրինակ, եթե Մերձավոր Արևելքում Թուրքիան  իր ակտիվությունը թուլացնի, այն կուժեղացնի Հարավային Կովկասում, ինչն անխուսափելի է»,- նշեց Սաֆրաստյանը:

Yerkir.am-ի հարցին՝ Ռուսաստանը մ՞իթե չի խոչընդոտի թուրքական այս նպատակի իրականացմանը, թուրքագետը պատասխանեց, որ այսօրվա մերձեցման շրջանում Թուրքիան չի գնա Նախիջևանում ռազմաբազայի ստեղծման քայլին, բայց երբ գա մի պահ, երբ ռուս-թուրքական հարաբերությունները դուրս գան մերձեցման փուլից և գնան սրացման, Թուրքիան կգնա Նախիջևանում ռազմաբազա ունենալուն, որն առաջին հերթին ուղղված կլինի ՌԴ-ի դեմ և հակակշիռ է լինելու Գյումրիում ռուսական բազային: «Այստեղ ՀՀ-ի հետ կապված դեռևս ուժեղ է ռուսական ազդեցությունը, դրա համար Նախիջևանում ռազմաբազան պետք է ստեղծվի՝ ծառայելու թուրքական աշխարհաքաղաքական հաշվարկներին: Երկրորդ պատճառը ՀՀ-ն է՝ որպես ՌԴ-ի ռազմավարական դաշնակից այս տարածաշրջանում, որի գոյությունը հնարավորություն է տալիս ՌԴ-ին Հարավային Կովկասում պահպանելու ազդեցությունը: Եվ ես չեմ բացառում, որ, բացի այս ռազմակայանից, որն աշխարհաքաղաքական առավել մեծ հաշվարկների հետ է կապված, Թուրքիան որոշակի փուլում կփորձի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական առումով նոր տարածքներ շահել և դրդել Ադրբեջանին ակտիվացնել իր ագրեսիվ քաղաքականությունը: Մենք պետք է Ադրբեջանը տարբերենք Թուրքիայից. Թուրքիան այն պետությունն է, որը ձգտում է Մերձավոր Արևելքում և  Հարավային Կովկասում դառնալ ուժի կենտրոն, իսկ Ադրբեջանը տակտիկական փոքր խնդիրներ է լուծում՝ կապված Արցախի և ՀՀ-ի հետ: Ըստ այդմ՝ Ադրբեջանը, իր ագրեսիվ նկրտումներից ելնելով, կարող է դառնալ Թուրքիայի աշխարհաքաղաքական խաղի մի մասը, ես դա չեմ բացառում»,-ընդգծեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ սրան Էրդողանը  կարող է գնալ նաև  երկրում սեփական հեղինակությունը վերականգնելու համար: 

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica