close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն, ինչ կատարվում է դատարանների շուրջ, ուղղակի խայտառակություն է. Տիգրան Քոչարյան

Հասարակություն

22 Հուլիսի 2019, 15:15
 Այն, ինչ կատարվում է դատարանների շուրջ, ուղղակի խայտառակություն է. Տիգրան Քոչարյան

Այնպիսի տպավորություն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իդեա ֆիքսը Ռոբերտ Քոչարյանին դատված տեսնելն է, այդպես, երևի, իր` բանտում անցկացրած տարիներն ուզում է «փոխհատուցել». այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Ամեն անգամ, երբ Քոչարյանի օգտին դատական որոշումներ են ընդունվում, Փաշինյանը ջղաձգվում է: Բայց նա նույնիսկ այդ հանգամանքը կարող է որպես PR օգտագործել, ինչը չի անում: Ամեն անգամ, երբ դատարանը «պրոքոչարյանական» որոշում է ընդունում, դատարաններ են արգելափակում կամ դատավորի մոտ խուզարկություն իրականացնում, և այլն: Այստեղ ինչ-որ անձնական պահ կա: Մարդն իր համար որոշել է, որ Քոչարյանը պետք է նստի, ու հնարավոր բոլոր մեթոդները կիրառում է»,- ասաց նա` ընդգծելով` այն, ինչ կատարվում է դատարանների շուրջ, ուղղակի խայտառակություն է:

Դառնալով հայտարարություններին, թե ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, Տիգրան Քոչարյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել, նրա իսկ բնորոշմամբ, ոչ լեգիտիմ խորհրդարանի կողմից: «Հիշեցնեմ, որ նախագահն էլ էր ոչ լեգիտիմ Փաշինյանի համար: Բայց Արմեն Սարգսյանն այժմ ստորագրում է Փաշինյանի բոլոր հրամանները: «Համաժողովրդական» ակցիաներ  կազմակերպելով, քրեական գործեր հարուցելով, մարդկանց ճնշելով`վարչապետ Փաշինյանը կարող է ինչ-ինչ բաների հասնել, պատրանք ստեղծել, թե հաջողություններ է գրանցում, բայց Վենետիկի գնահատականից հետո տեսնում ենք, որ ապագայում խնդիրներ են առաջանալու»,- նշեց նա:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica